close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկրորդ Նիկոլ մեզ պետք չէ․ քաղաքագետ

Քաղաքական

4 Դեկտեմբերի 2020, 14:57
 Երկրորդ Նիկոլ մեզ պետք չէ․ քաղաքագետ

«Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ քաղաքական հիմնական ուժերը պետք է կարողանային որևէ անձի շուրջ գալ համաձայնության։ Բնականաբար պետք էր անձ, որ բոլորի համար ընդունելի լիներ։ Այդ անձը Վազգեն Մանուկյանն է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մեկնաբանելով Հայրենիքի փրկության շարժման խորհուրդի կողմից միասնական թեկնածուի առաջադրումը։

Քաղաքագետը մանրամասնում է, կա սկզբունքային հարց, որը երբևէ հայ քաղաքական պատմության մեջ չի եղել, Մանուկյանը պարտավորվել է հաջորդ ընտրություններին չմասնակցել, ինչպես նաև արդար ընտրություններ կազմակերպել։

«Բացի այդ, ճգնաժամային իրավիճակներում կառավարման, ինչպես նաև ունակ թիմ ձևավորելու փորձ ունի, քանի որ Հայաստանում հիմա կառավարման համակարգը փլուզված է։ Այս առումով դրական եմ վերաբերում իր անձին»,- ասաց քաղաքագետը։

Նա կարդացել, ծանոթացել է Մանուկյանի վերաբերյալ քննադատություններին, դրանք որակում է «սուտ ու կեղծ»։

«Բայց հարցը դա չէ։ Հարցն այն է, թե ովքեր են անում և ինչու են անում։ Մենք տեսանք, որ ի դեմս «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի այլ թեկնածու է հայտնվել։ Տրամաբանությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հակված է իր և իր թիմի անվտանգությունից ելնելով իշխանությունը փոխանցել իր նման երկրորդ վարչապետի, ասենք Էդմոն Մարուքյանին։ Իհարկե, իրենք կփորձեն դա անել, բայց ես վստահ եմ, որ երկրորդ Նիկոլ՝ նույն հատկություններով օժտված մեզ պետք չէ։ Մեզ պետք է ուժեղ մարդ, որի շուրջ պետք է լինի կոնսենսուս։ Էդմոն Մարուքյանն այդ անձնավորությունը չէ։ Ահա այս համատեքստում պետք է նայել Վազգեն Մանուկյանին վարկաբեկելու փորձերը, որոնք, չեմ կարծում, ինչ-որ ազդեցություն ունենան»,- մանրամասնեց քաղաքագետը։

Դիտարկմանը, թե այս պահին Փաշինյանի հեռանալու երկու տարբերակ գոյություն ունի, խորհրդարանում գործընթացն ու նրա հնարավոր հրաժարական, Մարուքյանի՝ որպես թեկնածու առաջադրումը չի՞ բարդացնի իրավիճակը, քաղաքագետն արձագանքեց.

«Մարուքայանը որպես թեկնածու գոյություն չունի։ ԱԺ պատգամավորների մի մասը հասկանում, մյուս մասին պետք է բացատրել, որ դրանով իրենք խորացնելու են ճգնաժամը Հայաստանում, և Մարուքյանը որպես վարչապետ չի ընդունվելու հանրության կողմից, չի կարողանալու փոխել իրավիճակը։ Երկրորդը, Նիկոլն ու Մարուքյանը «Ելք»-ի նույն թիմից էին, որոնք հայտարարում էին, որ ՀԱՊԿ-ից պետք է դուրս գան, և հիմա, երբ այլ քաղաքական իրավիճակ է, նրանք չեն կարող լինել ընդունելի պարտնյորներ Ռուսաստանի համար։ Ռուսական զորքն արդեն կանգնած է Արցախում, ռուսական զորքի թիվը շատանում է Հայաստանում։ Այս առումով չեմ կարծում եմ, որ «Իմ քայլ»-ի պատգամավորների կողմից կլինի հերթական դավաճանական քայլը Հայաստանի շահերի դեմ»,- ասաց Ս. Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը երեկ տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.

«Շարժման նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության  կորուստը, կիրականացնի երկրի հետպատերազմյան առողջացումը, կաշխատի ազգային-պետական շահերի վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականության, քաղաքացիների անվտանգության երաշխավորման բարձրացման ուղղությամբ և կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

2 Որպես անցումային կառավարության ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Խորհուրդն առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»։

Աստղագուշակ. հունվարի 24
24 Հունվարի 2021, 09:51 Աստղագուշակ. հունվարի 24
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica