close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շուրջը ամենուր դավեր է ոգում՝ իբրև երկնային պատուհաս չարիք... Վարդան Պետրոսյանի նոր բանաստեղծությունը

Մշակույթ

4 Դեկտեմբերի 2020, 12:09
 Շուրջը ամենուր դավեր է ոգում՝ իբրև երկնային պատուհաս չարիք... Վարդան Պետրոսյանի նոր բանաստեղծությունը

Նեռի ստվերն է շրջում քաղաքում,

Իջնում տաղտկալի ու գորշ մայթերին,

Կորչում անժպիտ բազմության հոսքում՝

Որպես խաբկանքը բյուր հերոսների,

Լուսե աչքերը՝ խավար երկնքում:

Փոքրոգի, ինչպես մի ոչնչություն,

Անարի, ինչպես վերջին դասալիք,

Շուրջը ամենուր դավեր է ոգում՝

Իբրև երկնային պատուհաս չարիք:

Նեռային ոգին կրկին արթնացել,

Յուրաքանչյուրին քեն է ներակում,

Անցորդների մեջ ինքն իրեն բացել,

Նրանց աչքերում նեռ է խնկարկում:

 

03. 12. 2020 թ.

Գառնի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica