close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի թիմը հակամարտող կողմերի է բաժանվել. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

4 Դեկտեմբերի 2020, 09:41
 Փաշինյանի թիմը հակամարտող կողմերի է բաժանվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. 

«Փաշինյանի թիմում խորանում է ճգնաժամը։ «Իմ քայլը» խմբակցությունը հակամարտող բանակների է բաժանվել, միմյանց հետ չեն շփվում, կյանքն ու աշխատանքը կաթվածահար են, բոլորին մի հարց է հուզում՝ ինչ է լինելու երկրի ու իրենց վերջը։

Ոմանք ոչ միայն իրենց ապագան, այլև ֆիզիկական գոյությունն են կապում Նիկոլ Փաշինյանի հետ։ Այն խմբին, որը հրապարակային և կուլիսներում անվերապահ աջակցում է Փաշինյանին, խմբակցությունում կոչում են «մահապարտների գունդ»։

Այն պատգամավորները, ովքեր քննադատում են Փաշինյանին հայտնի փաստաթուղթը ստորագրելու և հատկապես այն պատճառով, որ չի խորհրդակցել ու չի տեղեկացրել իրենց, «դավաճաններն» են որակվում։ Սրանք փոքր հնարավորության դեպքում պատրաստ են լքել շարքերը։

Կա նաև չկողմնորոշված մասսա, որը դեռ խուսափում է կարծիք հայտնելուց և իջել է ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ո՞վ է նա, ի վերջո․ «Փաստ»
28 Հունվարի 2021, 08:59 Ո՞վ է նա, ի վերջո․ «Փաստ»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica