close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շուշին ազատագրողներին բերման են ենթարկել այն հանձնողի հրամանով

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2020, 22:58
 Շուշին ազատագրողներին բերման են ենթարկել այն հանձնողի հրամանով

Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների նախաձեռնած բողոքի ակցիաների վայրերից բերման ենթարկված 43 քաղաքացիների թվում են նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն ու ՀՅԴ անդամ, ՀՅԴ կամավորական վաշտերի համակարգող Իգոր Սարգսյանը։ Նշենք, որ Մ. Մանուկյանը և Ի. Սարգսյանը ազատամարտիկներ են, մասնակցել են Արցախի, այդ թվում՝ Շուշիի ազատագրմանը։

Հիշեցնենք՝ այսօր երեկոյան Ն. Փաշինյանի հրաժարականը պահանջող բամաթիվ քաղաքացիներ «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր» և այլ կարգախոսներով փակել են մայրաքաղաքի տասնյակ փողոցներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

Ոստիկանները այս անգամ ևս բերման են ենթարկել ցուցարարներին:

Հայտնել էինք նաև, որ դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության ապօրինի որոշումը, ըստ որի՝ առնվազն նոյեմբերի 27-ից սկսած ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։

Փաստենք, որ քաղաքացիների բողոքի ակցիան անմիջականորեն առնչվում է Ն. Փաշինյանի ստորագրած տխրահռչակ հայտարարության մեջ տեղ գտած դրույթներին: Նշված դավադիր հայտարարությամբ՝ դեկտեմբերի մեկին Ադրբեջանին հանձնվեց նաև Քաշաթաղի շրջանը, որով և ավարտվեց Արցախի բոլոր ազատագրված շրջանները թշնամուն հանձնելու գործընթացը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica