close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բոլոր այն լրատվականները, որոնք հակառուսական ու պրոթուրքական են եղել, միանգամից հարձակվեցին Մանուկյանի վրա. Պարսամյան

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2020, 22:30
 Բոլոր այն լրատվականները, որոնք հակառուսական ու պրոթուրքական են եղել, միանգամից հարձակվեցին Մանուկյանի վրա. Պարսամյան

Բոլոր այն լրատվական հոսքերը, որոնք հակառուսական ու պրոթուրքական գծի մեջ են եղել, մի անգամից հարձակվեցին Վազգեն Մանուկյանի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մարքեթինգի հայկական ակումբ»-ի նախագահ Տարոն Պարսամյանը։

«Հաշվի առնելով ռուսների լրատվական արձագանքներն ու ներքին տեղեկատվական հոսքերը` մի քանի բան ասեմ.

Եթե այլ իրավիճակում ավանդական ընտրություններ լինեին,  իմ համար տանը նստած լինեի ու իմանայի Վազգեն Մանուկյանը թեկնածու է,  մտքովս դժվար անցներ հենց կոնկրետ իր տարբերակը (իհարկե հարգելով իր անցած ճանապարհը)։

Ամբողջ թեման այն է, որ էսօր Վազգեն Մանուկյանը լոկալ դիտարկվող անհատ չէ, նա ունի անցումային, հստակ ու կարեւոր առաքելություն,  ներկայացնում է աշխարհաքաղաքական կենսական ու ներքաղաքական այլընտրանք չունեցող գործընթաց։

Իհարկե, Լուսավորի իրավունքն է պարոն Էդմոն Մարուքյանին ներկայացնելը, բայց վերջինս ամենաքիչը ՌԴ-ի հետ հարաբերվելու կոնտեքստում  վստահության ռեսուրս չունի, էլ չեմ ասում, որ նախկին փորձը ցույց է տվել, որ պարոն Մարուքյանը սիրում է բարդ իրավիճակներում մանեւրել ինչ-որ բան քաղաքական շուկայից փախցնելու (քաղաքական իմաստով) մոտիվացիայով։

Ինչի՞ց եմ նաեւ հասկացել, որ Վազգեն Մանուկյանն է  լուրջ տարբերակը, ով կարողանալու է թուրքական գործոնի դեմ պատնեշող ռուսների հետ նորմալ բանակցել ու կազմակերպել` շողուլի բերել իրավիճակը, մինչեւ հասնենք ավանդական ընտրությունների։

Բոլոր այն լրատվական հոսքերը, որոնք հակառուսական ու պրոթուրքական գծի մեջ են եղել, մի անգամից հարձակվեցին Մանուկյանի վրա։

Ժող ջան, շատ երկար չեմ ուզում գրել, բայց կան հստակ շրջանակներ, որոնք ինքնանպատակ ռուսաֆոբության վրա են աշխատում, որը հաստատ ձեռնտու է միայն թուրքերին։

Այ էդ խմբերը ահարկու պայքար են սկսել Մանուկյանի դեմ։

Ուստի, ըստ իս, Մանուկյանն է ներկայացնում էն պլատֆորմը, որը կենսական խնդիրներ կարող է լուծել...

Պարոն Մարուքյանը էլի պոպուլիզմով է զբաղված, ըստ էության խնդիր լուծելու մեխանիզմ չունի, Փաշինյանի մնալուց խոսելն էլ արդեն ծիծաղելի է...

Վստահ եմ`  Մանուկյանի գալը ժամանակի հարց է, իսկ մինչ այդ ամեն օրվա համար թանկ ենք վճարում...»,- գրել է նա։

Փրփուրին Կառչելու Փորձ Մը
17 Հունվարի 2021, 22:52 Փրփուրին Կառչելու Փորձ Մը
Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica