close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունը բերման է ենթարկել նաև առաջնագծում զինվորի կողքին եղած բժշկուհուն

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2020, 20:35
 Ոստիկանությունը բերման է ենթարկել նաև առաջնագծում զինվորի կողքին եղած բժշկուհուն

Այսօր ժամը 18:00-ից Երևանի տարբեր հատվածներում մեկնարկել էին բողոքի ակցիաներ վարչապետի հրաժարականի պահանջով: Քաղաքացիները փակել էին Աբովյան, Խանջյան փողոցները եւ Սայաթ-Նովա, Մեսրոպ Մաշտոց, Բաղրամյան եւ Մյասնիկյան պողոտաները: Ոստիկանությունը շարունակում է ուժի գործադրմամբ բերման ենթարկել վարչապետի հրաժարականը պահանջով ակցիայի մասնակիցներին: Անհնազանդության խաղաղ ակցիայի շուրջ 4 տասնյակ մասնակից այժմ ոստիկանության տարբեր բաժանմունքներում է:

Բերման ենթարկվածներից է նաև Գայանե Սահակովան: Նա մանկաբույժ է: Որպես կամավոր աշխատել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում՝ կորոնավիրուսով հիվանդներին օգնելու համար, իսկ պատերազմ սկսելուն պես, բժշկուհին միաժամանակ թողնելով 2 աշխատանքն էլ, կամավոր մեկնել է ռազմաճակատ: Պատերազմի առաջին օրից եղել է զինվորի կողքին՝ Մատաղիսում, Մաղավուզում, Եղնիկներում՝ մասնագիտական առաքելությունն է իրականացրել: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների նախաձեռնած ակցիայի վայրից ոստիկանության Երևանի մի շարք բաժիններ բերման ենթարկել 43 անձի:

Փրփուրին Կառչելու Փորձ Մը
17 Հունվարի 2021, 22:52 Փրփուրին Կառչելու Փորձ Մը
Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica