close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանամերձ համայնքներից ահազանգում են ադրբեջանցիների սադրանքների մասին, իսկ ՀՀ ոստիկանապետը այդ համայնքներում հսկողությունն ուժեղացնելու փոխարեն Փաշինյանի քմահաճույքներն է կատարում. Աբրահամյան

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2020, 20:27
 Սահմանամերձ համայնքներից ահազանգում են ադրբեջանցիների սադրանքների մասին, իսկ ՀՀ ոստիկանապետը այդ համայնքներում հսկողությունն ուժեղացնելու փոխարեն Փաշինյանի քմահաճույքներն է կատարում. Աբրահամյան

Սյունիքի, Գեղարքունիքի մարզի տարբեր սահմանամերձ համայնքներից պարբերաբար ահազանգում են ադրբեջանցիների տարաբնույթ սադրանքների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը:

«Ակնհայտ է, որ նոր իրողություններով պայմանավորված, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մի շարք համայնքներ ինքնաբերաբար սահմանամերձ համայնքի կարգավիճակ են ստացել, որոշ հատվածներում խնդիրներ են առաջացել մեր ենթակառուցվածքների անվտանգ շահագործման հետ։

Զինված ուժերի՝ սահմանային պահպանություն/պաշտպանություն իրականացնելուն զուգահեռ ակնհայտորեն խնդիր կա այդ համայնքներում լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու և բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։

ՀՀ ոստիկանապետը սահմանամերձ համայնքներում ոստիկանական հսկողությունն ուժեղացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներն է կատարում։

Արդեն քանի անգամ է այս ու նմանատիպ հարցեր են բարձրաձայնվում, սակայն ոստիկանապետն արհամարհելով քաղաքացիների անվտանգության հետ կապված հարցերը, ոստիկանական ուժերը բացառապես Նիկոլ Փաշինյանի առանձնատան ու աշխատավայրի պաշտպանության համար է կիրառում։ Մեկումեջ էլ՝ ապօրինաբար Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին բերման ենթարկում։

Ուզում եմ հասկանալ, արդյո՞ք հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն ոստիկանությունում, թե՞ Նիկոլ Փաշինյանի դավաճանության քողարկումն ավելի կարևոր է, քան մեր սահմանամերձ համայնքների բնակիչների ավտանգությունը։

Արդյո՞ք ոստիկանապետը գիտակցում է իր քայլերի վտանգավորության աստիճանն ու դրա հետևանքները»,- գրել է Աբրահամյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica