close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բերման է ենթարկվել 43 անձ. Ոստիկանություն

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2020, 20:05
 Բերման է ենթարկվել 43 անձ. Ոստիկանություն

Ոստիկանության լրատվական բաժնից Yerkir.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների նախաձեռնած ակցիայի վայրից ոստիկանության Երևանի մի շարք բաժիններ բերման ենթարկել 43 անձի:

Հիշեցնենք՝ այսօր երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայում բազմաթիվ քաղաքացիներ նախաձեռնել են բողոքի ակցիա՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Նրանք «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր» և այլ կարգախոսներով փակել են մայրաքաղաքի տասնյակ փողոցներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

Ոստիկանները այս անգամ ևս բերման են ենթարկել ցուցարարներին:

Հիշեցնենք՝ դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության ապօրինի որոշումը, ըստ որի՝ առնվազն նոյեմբերի 27-ից սկսած ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։

Փաստենք, որ քաղաքացիների բողոքի ակցիան անմիջականորեն առնչվում է Ն. Փաշինյանի ստորագրած տխրահռչակ հայտարարության մեջ տեղ գտած դրույթներին: Նշված դավադիր հայտարարությամբ՝ դեկտեմբերի մեկին Ադրբեջանին հանձնվեց նաև Քաշաթաղի շրջանը, որով և ավարտվեց Արցախի բոլոր ազատագրված շրջանները թշնամուն հանձնելու գործընթացը:

 

Տե՛ս նաև՝ Փաշինյանի օրակարգը թելադրելու է հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովրդի օրակարգում Փաշինյանի հրաժարականն է. Քրիստինե Վարդանյան:


Տե՛ս նաև՝ Կառավարության խորհրդանիշ՝ կաղամբներով ու դդումներով ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտան:

Փրփուրին Կառչելու Փորձ Մը
17 Հունվարի 2021, 22:52 Փրփուրին Կառչելու Փորձ Մը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica