close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի օրակարգը թելադրելու է հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովրդի օրակարգում Փաշինյանի հրաժարականն է․ Քրիստինե Վարդանյան

Արցախ

3 Դեկտեմբերի 2020, 19:42
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի օրակարգը թելադրելու է հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովրդի օրակարգում Փաշինյանի հրաժարականն է․ Քրիստինե Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը և նեղ թիմը, շարունակելով առաջնորդվել Նիկոլ Փաշինյանի գծած քարտեզով, հանձնեց մեր բոլորի հայրենիքը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ ՀԵՄ ԿՎ անդամ Քրիստինե Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին Փաշինյանի թիմի անդամների ճանապարհային քարտեզում վարչապետի հրաժարականը չլինելու մասին հարցին։

«Զարմանալի կլիներ, եթե ոչինչ չպատկերացնող, ոչնչից գլուխ չհանող և որևէ բան կանխատեսել չկարողացող թիմը ասեր, որ իրենց օրակարգում կա Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Իմ քայլի» պատգամավորները ոչինչ են առանց Նիկոլ Փաշինյանի, նրանք շատ լավ հասկանում են, որ առանց Փաշինյանի այս երկրում քաղաքական որևէ ապագա ունենալ չեն կարող, դրա համար այդպես ատամներով պահում են»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նա վստահ է, որ երկրում հանրային բողոքի լայն ալիքը Փաշինյանին այլընտրանք պարզապես չի թողնում։

«Նիկոլ Փաշինյանի օրակարգը թելադրելու է հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը այսօր ունի մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,-հայտարարեց Քրիստինե Վարդանյանը։

Նա ամփոփեց փողոցները ապակենտրոն փակելու՝ բողոքի ակցիան, և մտահոգություն հայտնեց, որ ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ բերման են ենթարկվել Ոստիկանության տարբեր բաժանմունքներ։

«ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը պայքարում է ընդդեմ Հայաստանի իշխանությունը բռնի ուժով պահող, ՀՀ շահերի դեմ գործող Նիկոլ Փաշինյանի, ով այս օրերին կառչել է իր աթոռից և ամեն մեթոդ օգտագործում է՝ երկարաձգելու հոգեվարքի մեջ գտնվող իր իշխանությունը»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նա վստահեցրեց, որ թեև ակցիայի տասնյակ մասնակիցներ բերման են ենթարկվել, պայքարը շարունակվում է։

«Նիկոլ Փաշինյանի՝ մեկ րոպե ավել մնալը իր աթոռին, սպառնում է մեր ժողովրդի գոյությանը։ Մենք շարունակելու ենք օգտագործել մեր ձեռքի տակ եղած բոլոր մեթոդները մինչև Նիկոլ Փաշինյանը լքի իր զբաղեցրած աթոռը»,-ասաց նա։

Քրիստինե Վարդանյանը վստահ է, որ իշխանությունը Հայաստանում իրավիճակին չի տիրապետում։

«Այսօր ժամը 6-ից տեղի ունեցող ապակենտրոն բողոքի ակցիաները դրա վկայությունն են։ Ոստիկանությունը ուղիղ ձևով կատարում է Նիկոլ Փաշինյանի հրահանգը և անհամաչափ ուժով և բավական կոպիտ ձևով հակազդում է ակցիաներին։ Բայց դրանով վախեցնել երիտասրադներին, ովքեր պայքարում են այստեղ ապրելու ապագայի համար, իրենց տեսլականի ու երազանքների համար, վստահեցնում եմ, որ չի ստացվի։ Ձեր այս մեթոդները միայն նպաստելու են այս իրավիճակի խորացմանը»,-հայտարարեց Քրիստինե Վարդանյանը։

Բողոքի ակցիայի ավարտից հետո երիտասարդները շարժվեցին դեպի ոստիկանական բաժանմունքներ, ուր բերման են ենթարկել իրենց ընկերներին։

Մանրամասն՝ տեսանյութում․

Փրփուրին Կառչելու Փորձ Մը
17 Հունվարի 2021, 22:52 Փրփուրին Կառչելու Փորձ Մը
Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica