close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վազգեն Մանուկյան․ քաղաքական գործունեության հիմնական դրվագների հակիրճ տեղեկանք

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2020, 19:12
 Վազգեն Մանուկյան․ քաղաքական գործունեության հիմնական դրվագների հակիրճ տեղեկանք

ԵՊՀ դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վազգեն Մանուկյանը 1988-ի փետրվարից ակտիվորեն ներգրավվել է Ղարաբաղյան շարժման մեջ, եղել է «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամ:

  • 1988-ի հունիսից եղել է «Ղարաբաղ» կոմիտեի համակարգողը:
  • Ի թիվս «Ղարաբաղ» կոմիտեի այլ ղեկավարների, ԽՍՀՄ իշխանությունների կողմից ձերբակալվել է 1988թ. դեկտեմբերի 10-ին: Կես տարի կալանավորված է եղել և պահվել է Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» կոչվող բանտում:

Շարժման հենքի վրա քաղաքական կուսակցություն ձևավորելու կողմնակիցներից է, Հայոց համազգային շարժում կուսակցության ստեղծման նախաձեռնողներից, ՀՀՇ վարչության առաջին նախագահ:

  • 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:
  • 1990 թվականի օգոստոսի 13-ին ԳԽ կողմից նշանակվել է Հայաստանի նախարարների խորհրդի (կառավարության) նախագահ: Նույնն է, ինչ՝ վարչապետ:
  • 1991 թվականի սեպտեմբերի 26-ին հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:

Նույն թվականին, մի մեծ խումբ համախոհների հետ (Շավարշ Քոչարյան, Դավիթ Վարդանյան, Սեյրան Ավագյան, Արշակ Սադոյան, Լյուդվիգ Խաչատրյան և այլն) դուրս է գալիս ՀՀՇ-ից և հիմնում Ազգային ժողովրդավարական միություն կուսակցությունը՝ ԱԺՄ-ն:

  • 1992թ. սեպտեմբեր, գործող իշխանությունը, ի դեմս նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, տեղի տալով իր հրաժարականի հարցը դնող ընդդիմության պահանջներին, ընդդիմադիր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին առաջարկում է ստանձնել Հայաստանի պաշտպանության ոլորտի պատասխանատվությունը:
  • 1992-ի սեպտեմբերի 11-ին Վազգեն Մանուկյանը նշանակվում է ՀՀ պետական նախարար, իսկ մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերին Վազգեն Մանուկյանը նշանակվում է ՀՀ պաշտպանության նախարար, ինչպես նաև՝ ռազմաարդյունաբերական համալիրի պատասխանատու:

Վազգեն Մանուկյանը պաշտոնավարել է 1992-ի սեպտեմբերից մինչև 1993-ի օգոստոսի 21-ը: Այդ ժամանակահատվածում և Վազգեն Մանուկյանի անմիջական ղեկավարմամբ են կազմակերպվել, պլանավորվել և իրականացվել մի շարք ռազմական գործողություններ, որոնց շարքում ամենից նշանակալին Քարվաճառի ազատագրումն է:

Վազգեն Մանուկյանի, որպես ՀՀ պաշտպանության նախարար պաշտոնավարման շրջանը առանձնահատուկ է՝ պատերազմի ընթացքում առանցքային բեկում մտցնելու և հաղթական գործողությունների անցնելու տեսանկյունից:

  • 1995 Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն անցնում է խորհրդարան և ԱԺ-ում գործում որպես ընդդիմադիր խմբակցություն:
  • 1996թ. Վազգեն Մանուկյանը մասնակցում է սեպտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններին, որպես ընդդիմության միասնական թեկնածու: Կա ամուր համոզմունք, որ այդ ընտրություններում իրականում հաղթել է հենց Վազգեն Մանուկյանը: Սակայն Տեր-Պետրոսյանի գլխավորած իշխանությունը, բռնության և ճնշումների դիմելով, պահում է իշխանությունը, վերընտրված հռչակելով Տեր-Պետրոսյանին:

Հաջորդող տասնամյակում, մինչև 2009 թվականը Վազգեն Մանուկյանը շարունակել է ակտիվ քաղաքական գործունեությունը՝ գլխավորելով ԱԺՄ-ն: Վազգեն Մանուկյանը մի քանի անգամ վերընտրվել է ԱԺ պատգամավոր (մինչև 2007 թվականը)

  • 2009 թվականին Վազգեն Մանուկյանին առաջարկվում է ղեկավարել նոր ձևավորված խորհրդապահական կառույցը՝ Հանրային խորհուրդը: Մինչև 2019 թվականը՝ 10 տարի Վազգեն Մանուկյանը եղել է Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ:
  • Վազգեն Մանուկյանը 2019 թվականի նոյեմբերի 13-ին հայտարարություն տարածեց ՀԽ նախագահի պաշտոնը լքելու մասին:

Հայտարարության մեջ, մասնավերապես, ասվում էր. «Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել: Եվ սա այն դեպքում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանն այսքան փոխվել են՝ ավելացնելով նոր վտանգներ ու մարտահրավերներ մեր անվտանգության հարցում, Արցախի հարցում»:

Այդ ընթացքում Վազգեն Մանուկյանը հիմնում է «ՎԵՐՆԱՏՈւՆ» հասարակական-քաղաքական ակումբը, որի նպատակը հանրային կոնսոլիդացիան էր: Ակումբը պարբերաբար կազմակերպում է քննարկումներ և հայտարարություններով հանդես գալիս տարբեր երկրի առջև ծառացած տարբեր թեմաներով:

Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 28-ին, Վազգեն Մանուկյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը

«Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։

Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։ Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։

Ի՞նչ է պետք անել։

 1 Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

 2 Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։

 Սա միակ փրկությունն է: Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։

Աղբյուրը՝ yerevan.today

Փրփուրին Կառչելու Փորձ Մը
17 Հունվարի 2021, 22:52 Փրփուրին Կառչելու Փորձ Մը
Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica