close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեփանակերտում գործում է 5 դպրոց, ևս 5-ը կվերաբացվի առաջկա շաբաթում

Արցախ

3 Դեկտեմբերի 2020, 18:27
 Ստեփանակերտում գործում է 5 դպրոց, ևս 5-ը կվերաբացվի առաջկա շաբաթում

Ներկայումս Ստեփանակերտում գործում են 2-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և ֆիզմաթ դպրոցները։ Այս մասին տեղեկացրել են Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից:

Առաջիկա շաբաթվա ընթացքում կվերաբացվեն և կգործեն նաև 3-րդ, 4-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դպրոցները: Ժամանակավորապես չի գործելու 5-րդ դպրոցը, որի աշակերտներն, ըստ նախընտրության, կարող են հաճախել 4-րդ ու 8-րդ դպրոցներ, իսկ 6-րդ դպրոցի վերաբերյալ կտեղեկացվի առաջիկայում:

Դասերը վերսկսվել են նաև Ստեփանակերտի բժշկական ու երաժշտական քոլեջներում: Շուշիի Մոզյան արհեստագործական ուսումնարանի աշկերտները կարող են գրանցվել Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում. առաջիկայում սպասվում է 2 ուսումնարանների միավորում: Դեռևս չեն գործում Ստեփանակերտի երաժշտական ու արվեստի դպրոցները:

Փրփուրին Կառչելու Փորձ Մը
17 Հունվարի 2021, 22:52 Փրփուրին Կառչելու Փորձ Մը
Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica