Թուրքիայի իշխանությունները ծրագրում են դեկտեմբերի 11-ից սկսել կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումը
Տարածաշրջան

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան չորեքշաբթի հայտարարել է, որ դեկտեմբերի 11-ին կսկսվի հանրապետության բնակչության պատվաստումը նոր տեսակի կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը:
Առողջապահության նախարարության ղեկավարը բացատրել է նաև, որ առաջինը պատվաստելու են բժշկական ոլորտի աշխատակիցներին, ինչպես նաև 65-ից բարձր տարիքի քաղաքացիներին:
Ակնկալվում է, որ չինական կորոնավիրուսային պատվաստանյութերի առաջին խմբաքանակը Թուրքիա կմատակարարվի մինչ դեկտեմբերի 11-ը: Ըստ Քոջայի՝ այդ ժամանակ պատվաստանյութը կսկսեն կիրառել 65 տարեկանից ցածր մարդիկ, բայց՝ քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում:
Նոյեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրում պատվաստումներն անվճար են:
Բացի այդ՝ նոյեմբերի 25-ին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել էր, որ առաջիկայում հանրապետությունում կսկսվեն ռուսական պատվաստանյութի թունաբանական հետազոտությունները: