Ադրբեջանը տվյալներ է հրապարակել Ղարաբաղում սպանված զինծառայողների թվի մասին
Տարածաշրջան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի տեղեկացրել է, որ երկրի զինված ուժերի 2783 զինծառայող դարձել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների զոհ:
«Մահացել է Ադրբեջանի զինված ուժերի 2 783 զինծառայող»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական haqqin.az կայքը նշել էր, որ զոհերի թիվը տատանվում է 10-12 հազարի սահմանում։ Հաշվի առնելով, որ պատերազմում Ադրբեջանը հարձակվողն կողմն էր, հետևաբար՝ երկրի ՊՆ-ի նշած թիվն առավել քան սխալ է։