close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սյունիքի մարզպետի խորհրդականն ազատվել է պաշտոնից

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2020, 15:15
 Սյունիքի մարզպետի խորհրդականն ազատվել է պաշտոնից

Իմ դիմումի համաձայն՝ ազատվել եմ Սյունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը:

«Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել Հայաստանի ողնաշարը հանդիսացող Սյունիքի մարզի կառավարմանը ։ Իմ աշխատանքային գործունեության ողջ ընթացքում առաջնորդվել եմ Սյունիքի և սյունեցու շահով։

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սյունիքի մարզպետ, գեներալ լեյտենանտ Հունան Պողոսյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ Սյունիքի մարզպետարանի ողջ աշխատակազմին, Սյունիքի համայնքների ղեկավարներին և այն գերատեսչություններին, որոնց հետ արդյունավետ աշխատել ենք։ Մեր համագործակցությունը հիմնված է եղել փոխադարձ հարգանքի ու վստահության վրա։

Սյունեցիները հերոս ժողովուրդ են, որոնք իրենց հերոսությունն ապացուցել են ինչպես արցախյան գոյամարտում (1992-1994թթ.), ապրիլյան հերոսամարտում, այնպես էլ այս պատերազմում։ Խոնարհվում եմ բոլոր զոհերի հիշատակի առաջ։ Այսօր էլ սյունեցին ամուր կանգնած է իր սահմանին և անառիկ է պահում Սյունիքի դարպասները։

Շնորհակալ եմ բոլոր սյունեցիներին, Սյունիքն անպարտ է, սյունեցին՝ անկոտրում ։

Ամուր կամք և տոկունություն եմ մաղթում բոլորիդ»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica