close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչև անվտանգությունը չապահովվի, Ստեփանակերտ չենք գնա․ շուշեցի կին

Արցախ

3 Դեկտեմբերի 2020, 14:13
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչև անվտանգությունը չապահովվի, Ստեփանակերտ չենք գնա․ շուշեցի կին

Ես հիմա Ստեփանակերտ չեմ գնում, որովհետեւ իմ անվտանգությունն ապահովված չէ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Շուշիի բնակիչ Նարինե  Գրիգորյանը, որն այլ շուշեցիների հետ գնացել էր հանդիպելու ՀՀ-ում Արցախի ներկայացուցչի հետ։

«Մինչև անվտանգությունը չապահովվի, Արցախ չենք գնա»,-ասաց նա։

Եթե Ստեփանակերտում անվտանգությունն ապահովված չէ,  ինչպես են բազմաթիվ արցախցիներ վերադառնում՝ հարցին, Նարինե Գրիգորյանը պատասխանեց, որ ինքը երեխաների հետ է, իսկ այնտեղ չպայթած ռումբեր կան․ «Ես խորհուրդ կտամ, որ մինչեւ ամբողջ տարածքը չականազերծեն, մարդիկ չվերադառնան, ես՝ որպես ծնող, վախենում եմ»։

Նա ասաց, որ առաջինը պետք է մտածեն իրենց անվտանգության մասին, հետո նոր տան մասին։

Տիկին Նարինեն  հանդիպմանը բարձրաձայնել է  նաեւ դպրոցների եւ մանկապարտեզների խնդիրը։ ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ասել է, որ այդ հարցով զբաղվելու է:

Շուշեցիներին պատկան մարմինները չեն տեղեկացրել, թե որտեղ են վերաբնակվելու։

«Շուշիում 4000 մարդ էր ապրում, մի մասին արդեն ապահովվել են Ստեփանակերտում բնակարաններով, ոմանք բարեկամի տուն են գնացել, մի մասին շտաբն է ապահովվել, մնացածներն էլ  Հայաստանի տարբեր շրջաններում են»,-ասաց Նարին Գրիգորյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica