close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանցիները փորձել են առաջ գալ Սյունիքի մարզի Տեղ համայնքում․ բանակցել է Արավուսի վարչական ղեկավարը․ Hraparak.am

Հասարակություն

3 Դեկտեմբերի 2020, 13:31
 Ադրբեջանցիները փորձել են առաջ գալ Սյունիքի մարզի Տեղ համայնքում․ բանակցել է Արավուսի վարչական ղեկավարը․ Hraparak.am

Տեղեկություն տարածվեց, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քարտեզագրմամբ անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, հակառակորդի զինվորների առաջխաղացում է նկատվե: Վերջիններս փորձել են ընդլայնել սահմանը՝ ներխուժելով հայկական տարածք։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։

Միջադեպի մասին Hraparak.am-ը մանրամասներ է ճշտել Տեղ համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանից։

«Միջադեպը երեկ է եղել, իրենց զինված ուժերի ներկայացուցիչները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին։ Թեման սահմաններին է վերաբերել։ Մեր տղաներն անմիջապես կապ են հաստատել համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ, ով հանձնարարել է մի քայլ անգամ ետ չգնալ կանգնած դիրքերից։ Խոսակցությունը վարել է Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը, ով նաև ջոկատի հրամանատարն է։ Զրույցն ընթացել է հանգիստ, առանց կոնֆլիկտային միջադեպերի։ Ազերիները առաջարկել են ըստ նոյեմբերի 9-ի կնքված պայմանագրի՝ նախատեսված գծով ետ գնալ, որ իրենց ջոկատներն էլ կանգնեն։ Մեր տղաները չեն զիջել, ասել են, որ իրենք իրենց ճիշտ տեղում են և իրենց տարբերակն են առաջարկել, այն է՝ մի քիչ այն կողմ դիրքավորվել։ Գնացել են, խոստանալով, որ կքննարկեն ու նորից կհանդիպեն»։

Հարցին, թե ինչ լեզվով են բանակցել հակառակորդի հետ, Արևիկ Աբելյանը նշեց, որ Արավուսի վարչական  ղեկավարը հրաշալի տիրապետում է իրենց լեզվին և բանակցել է իրենց իսկ լեզվով։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ քննարկվում է Կապանի օդանավակայնի հարցը, դեկտեմբերի 1-ից 4-ն էլ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը գործուղվել է Սյունիք, բայց նպատակը չէր նշվում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica