Էրդողանը կմասնակցի Բաքվում կայանալիք «զորահանդեսին»
Տարածաշրջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է մասնակցել դեկտեմբերի 10-ին Ադրբեջանում նախատեսված զորահանդեսին՝ նվիրված «Լեռնային Ղարաբաղում տարած հաղթանակին». հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ադրբեջանից հայտնել են, որ զորահանդեսին կցուցադրվեն նաև ձեռք բերված ռազմական ավարները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանը հերքել էր այն տեղեկատվությունը, ըստ որի՝ զորահանդեսին ցուցադրվելու են նաև հայ գերիները։