close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ազատվել է պաշտոնից

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2020, 12:42
 Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Վահան Հունանյանին ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման տեքստում։

Հիշեցնենք՝ երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանը ևս ազատվել էր: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Այսօր, սեփական դիմումիս համաձայն, ազատվել եմ փոխվարչապետի օգնականի պաշտոնից։ Պետական ծառայությանս շուրջ 3 տարիները եղել են կյանքիս ամենաբարդ, պատասխանատու, բայց և ամենակարևոր ու սիրելի ժամանակահատվածը։ Պարո՛ն Ավինյան, սիրելի՜ գործընկերներ, շնորհակալություն վստահության ու արդյունավետ աշխատանքի համար»։

Բացի այդ՝ նոյեմբերի 15-ին՝ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառումից հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն էր աշխատանքից ազատման ու «Քաղաքացիական պայմանագրից» դուրս գալու դիմում ներկայացրել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica