close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ղրիմում բացատրել են, թե ինչու Թուրքիան չի ցանկանում ճանաչել թերակղզու ռուսական կարգավիճակը

Աշխարհ

3 Դեկտեմբերի 2020, 11:23
 Ղրիմում բացատրել են, թե ինչու Թուրքիան չի ցանկանում ճանաչել թերակղզու ռուսական կարգավիճակը

Թուրքիան չի ճանաչում Ղրիմի ռուսական կարգավիճակը, քանի որ շահագրգռված է, որ թերակղզին հայտնվի «քանդվող Ուկրաինայում. ասել է  Ռուսաստանի Դաշնության նախագահի Ղրիմում մշտական ներկայացուցիչ, հանրապետության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո հայտարարել էր «Ղրիմի պլատֆորմում» Կիևի նախաձեռնությանը սատարելու մասին: Բացի այդ, ըստ նրա, թուրքական կողմը կշարունակի ամրապնդել հարաբերությունները Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում:

«Թուրքիան շահագրգռված է, որ Ղրիմը հայտնվի դեգրադացվող և փլուզվող Ուկրաինայում` հետագա տարածքային ձեռքբերումների հեռանկարով: Այս հաշվարկների պատրանքային բնույթն ապացուցել է պատմությունը: Հենց նրանք են օսմանյան առաջնորդներին հասցրել անկման: Արժե հիշել հին իմաստությունը, որ պատմությունը մոռանալը զրկում է ապագայից նրանց, ովքեր դա թույլ են տալիս։ Միակ լավ նորությունն այն է, որ այս ֆոնին թուրքական հասարակությունը գնալով ավելի շատ է բարձրաձայնում Ղրիմի ռուսական կարգավիճակի պաշտպանության և Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման մասին, որը օրրանն է նաև թյուրք ժողովուրդների»,- ասել է Մուրադովը ՌԻԱ «Նովոստի»-ին:

Նրա խոսքով՝ ստեղծվող «Ղրիմի պլատֆորմը» բացառապես սադրիչ նպատակ է հետապնդում ՝ փորձել սրել միջազգային իրավիճակը Ղրիմի շուրջ:

«Բոլորն էլ հիանալի հասկանում են, որ Ղրիմի հետ կապված հարցը միանշանակ լուծվել է: Ղրիմը Ռուսաստանի տարածաշրջան է և այլ մեկնաբանություն չի կարող լինել: Նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը, կարող են լուրջ հետևանքների վտանգի առջև լինել»,- ասել է Մուրադովը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica