close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխող խմբակցությունում մոտ 20 պատգամավոր կա, որոնք պատրաստ են դուրս գալ խմբակցությունից. «Փաստ»

Մամուլի տեսություն

3 Դեկտեմբերի 2020, 10:32
 Իշխող խմբակցությունում մոտ 20 պատգամավոր կա, որոնք պատրաստ են դուրս գալ խմբակցությունից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին մինչև ուշ գիշեր Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ ԱԺ նիստերի դահլիճում, անգամ անվտանգության աշխատակիցներին կարգադրվել է տարածքից դուրս գալ։ Փաշինյանը նշել է, որ վստահում է թիմին և գիտի, որ կդիմանան այս տուրբուլենտ փուլում։

Մեր աղբյուրը նշում է, որ նա բավական դժգոհ դեմք է ունեցել և նշել է, որ եթե խմբակցությունից էլի դուրս եկողներ կան, բաց տեքստով կարող են իրեն դրա մասին ասել։ Ի դեպ, որպես պահեստային տարբերակ՝ քննարկվել է արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը.

Փաշինյանը նշել է, որ ինքը պատրաստ է տալ հրաժարական, եթե թիմի ներսում մեկ միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուս լինի, նա պնդել է, թե ինքը չի ցանկանում որևէ մեկին որպես թեկնածու առաջադրել։

Մեր տեղեկություններով, ներկայումս իշխանական խմբակցությունում մոտ 20 պատգամավոր կա, որոնք պատրաստ են դուրս գալ խմբակցությունից և վարչապետի նոր թեկնածու առաջադրելու դեպքում աջակցել ընդդիմության թեկնածուին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


 
Փրփուրին Կառչելու Փորձ Մը
18 Հունվարի 2021, 09:49 Փրփուրին Կառչելու Փորձ Մը
2020. Համավարակ եւ պատերազմ
18 Հունվարի 2021, 09:37 2020. Համավարակ եւ պատերազմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica