Սենատորները կոչ են անում ԱՄՆ-ին՝ օգնել Արցախին
Քաղաքական

Ամերիկացի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Ռոբ Փորթմանը, համատեղ հայտարարությամբ, կոչ են արել Սենատի հատկացումների հանձնաժողովին օգնություն տրամադրել մարդասիրական ճգնաժամից տուժած Լեռնային Ղարաբաղին:
«Հարավային Կովկասում մարդասիրական իրավիճակը սարսափելի է եւ ձմռանը այն ավելի կվատթարանա», - նշել են սենատորները:
Մենենդեսն ու Փորթմանը խնդրել են նաեւ միջոցներ հատկացնել՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման եւ չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքների համար:
«Միացյալ Նահանգները պետք է շարունակի իր հին ավանդույթը՝ մարդասիրական օգնություն տրամադրել նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը, ինչպես հազարավոր էթնիկ հայեր, որոնք ստիպված են եղել լքել իրենց տունը կամ այլ կերպ են տուժել բռնությունից», - ընդգծել են սենատորները: