close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատերազմի հրձիգ է, նա 2,5 տարի պետությունը թուլացրել է․ Արծվիկ Մինասյան

Արցախ

2 Դեկտեմբերի 2020, 19:32
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատերազմի հրձիգ է, նա 2,5 տարի պետությունը թուլացրել է․ Արծվիկ Մինասյան

Նիկոլ Փաշինյանը և իր վարչախմբի ներկայացուցիչները չեն հասկանում «պատասխանատվություն» բառի իմաստը, պատասխանատվությունը ենթադրում է իրենց արարքների, անգործության, հանցավոր գործողությունների հետևանքների համար պատիժ՝ սկսած պաշտոնանկությունից մինչև քրեական պատասխանատվություն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը դաշնակցական երիտասարդների նախաձեռնած՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթին» Արամ Խաչատրյանի արձանի մոտից։

«Իրենք սա չեն գիտակցում, հետևաբար, իրենք փորձում են հերթական անգամ մանիպուլացնել իրականությունը, խեղաթյուրել։ Բայց դա չի հաջողվի, որովհետև մեր ժողովուրդը շատ լավ է հասկանում՝ ինչպիսի պատիժ է եկել մեր պետության գլխին և այս անձնավորության վայրկյան առաջ հեռացումը մեր փրկության հարցն է»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձիգ է՝ հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

«Նա երկիրը ներքաշել է պատերազմի մեջ, 2,5 տարի պետությունը թուլացրել է՝ իր վարչախմբով հանդերձ։ Մենք, որպես ազգի ներկայացուցիչներ, այդ ազգի մի մասը, մենք պետք է լուծե՞նք մեր խնդիրը, թե՞ ինչ»,-ասաց նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Մինասյանի համար ակնհայտ է, որ Ռուսաստանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի քաղաքականությունը պատճառներից մեկն է, որ մենք այսօրվան ենք հասել։

«Համոզված եմ, որ ցանկացած նոր իշխանություն, որն ի վիճակի կլինի Ռուսաստանի հետ ձևավորել արդյունավետ, դաշնակցային, վստահելի հարաբերություններ, որտեղ մեր քաղաքացիների եւ մեր պետության շահը կդիտվի որպես առաջնային, Ռուսաստանի իշխանությունները, բնականաբար, ընդունելու են եւ համագործակցելու են այդպիսի իշխանության հետ»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Իշխանությունը, նրա համոզմամբ, շարունակում է հասարակության մեջ պառակտումներ մտցնել։

«Մեր ուզածն է՝ ձևավորել ազգային իշխանություն, ձևավորել ժամանակավոր կամ անցումային այնպիսի կառավարություն, որի անելիքներն այս պահին հրատապ են, որը, ցավոք սրտի, այս իշխանությունը չի գիտակցում։ Իշխանությունը ոչ միայն չի հասկանում, այլ նաեւ հասարակության մի էական հատվածի հակառակն է տրամադրում՝ շարունակելով իր ապատեղեկատվությունը, հասարակության մեջ պառակտումները, առանց հասկանալու, որ դրանով ինքն ավելի է թուլացնում մեր պետությունը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Մինչ այդ Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ քննարկում են՝ նոյեմբերի 10-ը հայրենադավությա՞ն, թե՞դավաճանության օր հռչակվի։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica