close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արյունոտ ծաղրածուն վերջին ներկայացումն է տալիս. մե’նք պիտի իջեցնենք վարագույրը. Վ. Գասպարյան

Քաղաքական

2 Դեկտեմբերի 2020, 19:33
 Արյունոտ ծաղրածուն վերջին ներկայացումն է տալիս. մե’նք պիտի իջեցնենք վարագույրը. Վ. Գասպարյան

Բաբելոնը պիտի կործանվի. Բաբելոնը չի կարող չկործանվել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Անսահման է մեր Հոր համբերությունը, բայց անսահմանին էլ սահման է դրվում, երբ անարժան զավակները բռնվում են հպարտության մեղքով և կանգնեցնում մեղքի աշտարակը։

Բաբելոնի աշտարակը կործանվեց։ Մեր կանգնեցրած պղծության այս աշտարակն էլ կկործանվի։ Արդեն կործանվում է։ Եվ կործանվում է մեր գլխին։ Որովհետև կամավոր ընտրեցինք հպարտության մեղքը և հատուցում ենք դրա համար՝ հազարավոր չապրածների արյամբ, երկրի կորստով, ազգի անապագայությամբ...

Ոսկե հորթն էր մեր տաճարը, Աստծո շնչի փոխարեն՝ պղծության շունչը, Աստծո խոսքի փոխարեն՝ վիժվածքի հայհոյանքը, Աստծո կամքի փոխարեն՝ ամբոխի ոռնոցը։

Մենք արդեն անցել ենք անկման բոլոր սահմանները, բայց անդառնալիության կետին դեռ կես քայլ կա։ Դեռ կարող ենք կանգ առնել ու վերադառնալ, եթե ազգովի ընդունենք մեղքը և ապաշխարենք ծնկաչոք։

Արյունոտ ծաղրածուն վերջին ներկայացումն է տալիս։ Մե’նք պիտի իջեցնենք վարագույրը։

Ազգովի’:

Անհապաղ։

Այսօր։

Աստված մեզ պահապան»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica