close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նույնիսկ իր քաղաքում մարդիկ չեն ուզում, որ Փաշինյանը ղեկավարի, նա պետք է հեռանա․ ԱԺ նախկին պատգամավոր

Քաղաքական

2 Դեկտեմբերի 2020, 18:31
 Նույնիսկ իր քաղաքում մարդիկ չեն ուզում, որ Փաշինյանը ղեկավարի, նա պետք է հեռանա․ ԱԺ նախկին պատգամավոր

Իջեւանի քաղաքապետարանի դիմաց, միջպետական ճանապարհի հարեւանությամբ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են արել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցները փորձել են ճանապարհ փակել, սակայն ոստիկանները, որոնցից ոմանք քաղաքացիական հագուստով են եղել, թույլ չեն տվել եւ բերման են ենթարկել երկու հոգու։

NEWS.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից, ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանն ասաց, որ բազմաթիվ իջեւանցիներ հիասթափված են իշխանությունից եւ այդ կերպ փորձել են իրենց վերաբերմունքն արտահայտել։

«Որպես պատգամավոր ես առաջինը միացա հեղափոխությանը,

ես հավատացել եմ հեղափոխության գաղափարներին, եւ հավատացրել եմ իմ ընտրողներին, իսկ հիմա ոտնահարվել է հեղափոխության գաղափարները եւ իջեւանցիներն ինձ բազմաթիվ հարցեր են տալիս, թե ինչի էսպես եղավ, ինչի է մեր երկրի ղեկավարն անընդհատ խաբում եւ փորձում  երկարացնել իր պաշտոնավարումը»,- ասաց Սուրեն Մանուկյանը։

Բերման ենթարկվողներից մեկն էլ հենց ինքն է եղել։ Նրա փոխանցմամբ՝ Իջեւանի ոստիկանության բաժնի պետը, նրա տեղակալը, վարչության պետի պաշտոնակատարը դեպքի վայրում են եղել։ Ոստիկանության ծառայողների եւ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների միջեւ ընդհարում է եղել։

«Փորձում էինք փողոց փակել, անհնազանդության ակցիայի միոջոցով մեր ձայնը բարձրացնել եւ հասանելի դարձնել, որ նույնիսկ իր քաղաքում մարդիկ չեն ուզում, որ ինքը ղեկավարի, որովհետեւ պարտված ղեկավարը չի կարող նստել բանակցությունների  սեղանի շուրջ եւ պաշտպանել մեր իրավունքները։ Մենք 5000 քառակուսի  կիլոմետր տարածք ենք հանձնում, բայց մեր գերիների հարցը մնում է օդում կախված։ Այդ մարդն ի վիճակի չէ նույնիսկ այդ հարցով զբաղվել։ Դրա համար էլ ասում ենք, որ երկրի վարչապետը պետք է փոխվի եւ գա այնպիսի մարդ, որը կլինի ոչ պարտված եւ կկարողանա մեր շահերը պաշտպանել»,- ընդգծեց նախկին պատգամավորը։

Ոստիկաններից ոմանք եղել են քաղաքացիական հագուստով, ըստ Մանուկյանի՝ հենց նրանք էլ բերման են ենթարկել նախկին պատգամավորին եւ մեկ այլ քաղաքացու։ Նրանց  3 ժամ ոստիկանության բաժանմունքում են պահել, վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմել եւ բաց թողել։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իջեւանցիները կրկին ակցիաներ են անելու այնքան ժամանակ՝  մինչեւ իրենց պահանջը չիրականանա։

«Մեզ համար հայրենքիը սրբություն է, մենք չենք կարող հանգիստ մեր տանը նստել, սպասել, տեսենլ, թե մեր հայրենիքը ոնց են մասնատում։ Եթե մենք այս ակցիաները չանենք, ինքներս դավաճանած կլինենք թե՛ մեզ, թե՛ մեր երեխաներին․ սա է ստիպում մեզ, որ մինչեւ վերջ պայքարենք»,- ասաց Սուրեն Մանուկյանը՝ հավելելով, որ գուցե մեծ թվով քաղաքացիներ չեն միացել իրենց ակցիաներին, բայց դա էլ իր պատճառն ունի։

«Մարդիկ սգի մեջ են, այս պահին իրենք դա երկրորդական են համարում։ Էդ վիշտը նաեւ մերն է, բայց օրեցօր տեսնում ենք, որ եթե այսօր չկանգնենք, ապա ավելի լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու, դրա համար էլ հանգիստ տանը  նստել չենք կարող։ Արդեն բազմաթիվ զանգեր ենք ստանում, մարդիկ պատրաստակամություն են հայտնել մեզ միանալ եւ մասնակցել հաջորդ ակցիաներին»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ վաղը եւս անհնազանդության ակցիա են անելու։

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica