close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ դավաճանված ենք զգում, այդ հողերը նվեր են տվել․ ՀՅԴ ՀԵՄ անդամ Արամ Բաղդասարյան

Արցախ

1 Դեկտեմբերի 2020, 19:34
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ դավաճանված ենք զգում, այդ հողերը նվեր են տվել․ ՀՅԴ ՀԵՄ անդամ Արամ Բաղդասարյան

Արցախից վերադարձել ենք մեկ շաբաթ առաջ, երկու ամիս այնտեղ էինք, նախ՝ Մատաղիսում, հետո՝ «Եղնիկներում»՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Արամ Բաղդասարյանը դաշնակցական երիտասարդների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ։

«Այսօր մեզ դավաճանված ենք զգում, մեր մեջքից խոցված ենք զգում, դրա համար եկել ենք, մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում»,-ասաց նա։

Արամ Բաղդասարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է։

«Այն հողերը, որին ես ու իմ ընկերները կանգնած էինք, մի քայլ հետ չենք եկել, բայց մեզ դավաճանված ենք զգում, այդ հողերը նվեր են տվել։ Այն հողերը, որ մեր կյանքի գնով պատրաստ էինք պահել, այդ հողերն այսօր մի ստորագրությամբ տվեց թշնամուն, դա մեզ համար անընդունելի է»,-ասաց նա։

Արամ Բաղդասարյանն ասաց, որ թույլ չեն տալու, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի իշխել։

«Մի պարզ պատճառով՝ մենք չենք ուզում մեր հայու գենը կորցնել, չենք ուզում կորցնել Երևանը, չենք ուզում կորցնել Հայաստանը։ Սենց որ շարունակվի, հասնելու են մինչև Երևան»,-ասաց նա։

Մինչ այդ ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ ոստիկանները կատարում են Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica