close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՂ-ում զինադադարի վերահսկման մոնիթորինգի կենտրոնում ռուսների ու թուրքերի թիվը հավասար կլինի․ Կոնաշենկով

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2020, 19:00
 ԼՂ-ում զինադադարի վերահսկման մոնիթորինգի կենտրոնում ռուսների ու թուրքերի թիվը հավասար կլինի․ Կոնաշենկով

Լեռնային Ղարաբաղում զինադադարի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգի համատեղ կենտրոնում անձնակազմի թիվը հավասար կլինի: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում։

«Համատեղ կենտրոնի կազմակերպչական կառուցվածքում ռուս և թուրք անձնակազմի թիվը հավասար կլինի»,- հայտարարել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։

Կոնաշենկովը նաև հայտնել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի Զորգե փողոցը մաքրել են պայթյունավտանգ առարկաներից։

«Օրվա ընթացքում մաքրվել է ավելի քան հինգ հա տարածք, երկու կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել է 109 պայթուցիկ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ կահավորված աղբավայր և ոչնչացվել են»,- թվարկել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica