close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ ակցիայի ժամանակ ոստիկանները բերման ենթարկեցին ոչ միայն ցուցարարներին, այլև բռնեցին օպերատորին

Արցախ

1 Դեկտեմբերի 2020, 18:43
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ ակցիայի ժամանակ ոստիկանները բերման ենթարկեցին ոչ միայն ցուցարարներին, այլև բռնեցին օպերատորին

Ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց Թումանյան-Մաշտոց խաչմերուկում բողոքի խաղաղ ակցիա իրականացնող՝ ՀՅԴ ցուցարարների հանդեպ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրանք անգամ փորձեցին բերման ենթարկել լրագրողներին և օպերատորներին․ հեռուստաօպերատորներից մեկին բռնի ուժով մտցրին ոստիկանական մեքենա, որտեղ բերման ենթարկվող ցուցարարներն էին։ Որոշ ժամանակ անց բաց թողեցին։

Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են ԶԼՄ ներկայացուցիչներին ապօրինաբար բերման ենթարկում։

Խուդինյանը պատասխանեց․ «Պահի տակ ստացվել է»։

Ոստիկանները տրոլեյբուսի վրայից ներքև իջեցրին բանախոսներին, որոնք բարձրախոսով ղեկավարում էին անհնազանդության ակցիան։

Ցուցարարները փողոց էին փակել և ավտոմեքենաների վարորդներից որոշ անձինք միացան ակցիայի մասնակիցներին։

Ցուցարարները երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք։

Նշենք, որ ՀՅԴ ՀԵՄ անդամներին ոստիկանները բերման են ենթարկել։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica