close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոյեմբերին Թուրքիայում կտրուկ աճել է սովի ու աղքատության շեմը

Տարածաշրջան

1 Դեկտեմբերի 2020, 16:53
 Նոյեմբերին Թուրքիայում կտրուկ աճել է սովի ու աղքատության շեմը

Թուրքիայում չորս հոգանոց ընտանիքի սովի շեմը նոյեմբերին ավելացել է 34 լիրայով, իսկ հիմնական ծախսերի չափն աճել է 112 լիրայով. այսպիսին են Թուրքիայի արհմիությունների կոնֆեդերացիայի (Türk-İş) տվյալները:

34 լիրայի ցատկով ընտանեկան սովի շեմը հասել է 2 հազար 516 լիրայի,  աղքատության շեմը՝ 8 հազար 197 լիրայի: 2019-ի նոյեմբերից չորս ընտանիքի համար աղքատության շեմն աճել է գրեթե 30% -ով՝ 6 հազար 849 լիրայից դառնալով 8 հազար 197 լիրա:

Աղքատության շեմը ենթադրում է այն գումարի չափը, որն անհրաժեշտ է չորս հոգանոց ընտանիքը կերակրելու համար, ինչպես նաև ծածկում է անհրաժեշտության ապրանքների գները` հագուստ, վարձավճար, էլեկտրականություն, ջուր, տրանսպորտ, կրթություն և առողջապահություն:

Մինչդեռ՝ միայնակ անձի ամսական ծախսերը 3 հազար 73 լիրա են, ինչը գրեթե 50%-ով ավելին է, քան նվազագույն աշխատավարձը:

Ընտանիքի, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության 15 հոգանոց հանձնաժողովը դեկտեմբերի 4-ին կսկսի բանակցություններ վարել 2021 թվականի նվազագույն աշխատավարձը փոխելու շուրջ։

«Փոքր և ֆիքսված եկամուտ ունեցող մարդիկ այլևս փոխզիջումների գնալու ժամանակ չունեն»,- նշում է Türk-İş-ն իր զեկույցում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica