Այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան. Համազգայինի Երևանի գրասենյակի նախաձեռնությունը արցախցի երեխաների համար
Արցախ

Համազգայինի Երևանի գրասենյակից հայտնում են.
«Համազգայինի Երևանի գրասենյակը Արցախից Հայաստան հաստատված դպրոցականների համար կազմակերպել էր այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան։ Երեխաներին դիմավորեց թանգարանի տնօրեն գրականագետ Արմենուհի Դեմիրճյանը։ Նրանք ծանոթացան մեծանուն գրողի կյանքին և ստեղծագործություններին։ Գրողի տան ջերմ մթնոլորտում երեխաները հաղորդակից դարձան գեղեցիկ արվեստին։