close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել իրանցի գիտնականի մահվան կապակցությամբ

Աշխարհ

1 Դեկտեմբերի 2020, 15:59
 Ֆրանսիայի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել իրանցի գիտնականի մահվան կապակցությամբ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 27-ին, իրանական միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության ֆոնին, «զսպվածության» կոչ է արել այլ երկրների՝ խուսափելու  համար «լարվածության աճից»: Այս մասին հայտարարվել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 1-ին. հայտնում է Reuters- ը:

«Մենք մտահոգված ենք հարձակման լուրով, որը խլել է պարոն Ֆախրիզադեի կյանքը: Տարածաշրջանում լարվածության պայմաններում մենք ուշադիր հետևում ենք այս իրադարձությունների հետևանքներին Իրանում և հարևան երկրներում»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ագնես ֆոն դեր Մուելը:

«Մենք բոլորին կոչ ենք անում զսպվածություն պահպանել՝ երկխոսության և բանակցությունների ոգին պահպանելու համար: Այս համատեքստում մենք հիշում ենք մեր խնդրանքը`խուսափել լարվածության սրումից», - հավելել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica