close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը Թուրքիային կոչ է արել հրաժարվել Ռուսաստանի հետ գործարքից, քանի դեռ շատ ուշ չէ

Աշխարհ

1 Դեկտեմբերի 2020, 15:22
 ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը Թուրքիային կոչ է արել հրաժարվել Ռուսաստանի հետ գործարքից, քանի դեռ շատ ուշ չէ

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Քեյ Բեյլի Հաթչիսոնը Թուրքիային հորդորել է երկու անգամ մտածել՝ նախքան ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգն ակտիվացնելը:

Հաթչիսոնը երեքշաբթի, Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովին ընդառաջ, National թերթին ասել է, որ հրթիռների տեղակայումը, որպես ՆԱՏՕ-ի պաշտպանության մաս, անընդունելի է և հետևանքներ կունենա Թուրքիայի համար. հաղորդում է Ahvalnews- ը:

«Այն միտքը, որ մեր դաշինքի կենտրոնում կարող եք տեղադրել ռուսական արտադրության ՀՕՊ համակարգ, անցնում է սահմանները: Մենք դա բազմիցս նշել ենք Թուրքիայում»,- ասել է Հաթչիսոնը հավելելով, որ Թուրքիայի համար դեռևս շատ ուշ չէ չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ գործարքը:

Հիշեցնենք, որ 2017-ի դեկտեմբերին Թուրքիան և Ռուսաստանը 2,5 միլիարդ դոլարի համաձայնագիր էին կնքել Ս-400-ը գործարքի համար, որը ներառում էր համակարգի չորս ստորաբաժանումներ, յուրաքանչյուրը`ինը համակարգով: Թուրքիան համալիրները ստացել է 2019-ի հուլիսին, բայց դեռ չի ակտիվացրել դրանք:

Կոնգրեսի օրենսդիրները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ «Պատժամիջոցների միջոցով ամերիկյան հակառակորդներին հակազդելու մասին»  օրենքով՝  (CAATSA) հրթիռներ գնելու համար:

Հաթչիսոնը նաև ասել է, որ Թուրքիայի կողմից ածխաջրածինների որոնումը Միջերկրական ծովի արևելքի վիճելի տարածքներում և նրա մասնակցությունը Ադրբեջանի ու Հայաստանի հակամարտությանը Լեռնային Ղարաբաղի վիճելի  անկլավի շուրջ «խնդրահարույց» են ՆԱՏՕ-ի միասնության համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica