close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բերձորում իջեցվել է Արցախի Հանրապետության դրոշը

Արցախ

1 Դեկտեմբերի 2020, 13:42
 Բերձորում իջեցվել է Արցախի Հանրապետության դրոշը

Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին տեղեկացրել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: Ռուս խաղաղապահները երեկ տեղեկացրել են, որ քաղաքում ոչ մի կողմի դրոշներ չպետք է լինեն, ուստի Արցախի Հանրապետության դրոշն իջեցվել է:

«Այդուհանդերձ, ռուս խաղաղապահները չեն հստակեցրել ադրբեջանական զինված ուժերը մուտք գործելո՞ւ են Բերձոր, թե՞ ոչ: Անվտանգության նկատառումներով հնարավոր է՝ կանայք և երեխաները հեռացել են Բերձորից, սակայն շատերը մնացել են: Ինչ վերաբերում է երեկվանից շրջանառվող լուրերին, թե 200 բնակիչ պետք է մնա քաղաքում՝ որպես խաղաղապահներին սպասարկող անձնակազմ, ապա դրա մասին ես տեղեկություն չունեմ: Ամեն դեպքում այս պահին քաղաքում մնացած բնակիչներն ավելի շատ են, քան 200-ը: Անձամբ ես նույնպես Բերձորում եմ»,- մանրամասնեց քաղաքապետը՝ հավելելով, որ մինչ այս պահը որևէ խնդիր չի եղել, Բերձորում այժմ ռուս խաղաղապահներն են կանգնած, իսկ իրենք առայժմ սպասում են  իրադարձությունների հետագա ընթացքին:

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ դեկտեմբերի 1-ին Բերձորի (Լաչինի) շրջանը պետք է հանձնվեր ադրբեջանցիներին՝ հայկական կողմին թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica