close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2020-ի սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4 տոկոս. ԿԲ

Տնտեսական

1 Դեկտեմբերի 2020, 12:07
 2020-ի սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4 տոկոս. ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկը 2019-ի 4-րդ եռամսյակից 2020-ի 3-րդ եռամսյակն ընկած ժամանակահատվածում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 1.25%-ով, որն ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 4.25%։ Այս մասին ասվում է նշված ժամանակահատվածն ընդգրկող ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության մեջ։

Փաստաթղթում ասվում է, որ 2020-ի 4-րդ եռամսյակին նախորդող մեկ տարվա ընթացքում Հայաստանում պահպանվել է ցածր գնաճային միջավայր, որը պայմանավորվել է ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի գործոններով։ Մասնավորապես, 2019-ի 4-րդ և 2020-ի 1-ին եռամսյակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվել է որոշակի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ արտաքին աշխարհից փոխանցվել են հիմնականում գնանկումային ազդեցություններ։ «Ցածր գնաճին նպաստել են նաև մի շարք ապրանքային շուկաներում դիտված մրցակցային դաշտի փոփոխությունները և կարճաժամկետ սպառման ապրանքների շուկայից դեպի երկարաժամկետ սպառման ապրանքների շուկա պահանջարկի տեղաշարժը»,- նշել են հաշվետվության հեղինակները՝ հավելելով, որ այդ ընթացքում արձանագրվել է նաև մասնավոր սպառման համեմատաբար բարձր աճ՝ հիմնականում պայմանավորված ֆինանսական հատվածի կողմից վարկավորման դրական ազդեցությամբ։

Փաստաթղթում նաև ասվում է, որ 2020-ի 2-րդ և 3-րդ եռամսյակներում առաջացել են էական գնանկումային գործոններ՝ հիմնականում ածանցելով տարեսկզբից աշխարհում և Հայաստանում բռնկված Կորոնավիրուսային համավարակից, դրա կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներից և ձևավորված վարքագծային փոփոխություններից։ Ստեղծված իրավիճակում, չնայած իրականացված զգալի խթանող հարկաբյուջետային քաղաքականությանը, արձանագրվել է տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի էական նվազում՝ հիմնականում պայմանավորված տնտեսական հեռանկարի հետ կապված մեծ անորոշությունների ներքո մասնավոր սպառման նվազման և ներդրումների հետաձգման հանգամանքներով։ «Գնանկումային ճնշումները չեզոքացնելու և գնաճը կանխատեսվող 3 տարվա հորիզոնում նպատակային ցուցանիշին մոտեցնելու համար ԿԲ-ն նշված ժամանակահատվածում ավելացրել է դրամավարկային խթանման չափը՝ աստիճանաբար իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ՝ 1.25 տոկոսային կետով. 2020 թ. սեպտեմբերի վերջին այն կազմում է 4.25%»,- ասվում է հաշվետվության մեջ։

Ըստ ԿԲ-ի, 12-ամսյա գնաճը կարճաժամկետ հատվածում պետք է պահպանվեր ցածր մակարդակում, իսկ միջնաժամկետում մոտենար և կայունանար նպատակային 4% ցուցանիշի շուրջ։ 2020-ի սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%։

Փրփուրին Կառչելու Փորձ Մը
17 Հունվարի 2021, 22:52 Փրփուրին Կառչելու Փորձ Մը
Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica