close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին

Քաղաքական

30 Նոյեմբերի 2020, 17:52
 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին

Նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են կառավարությունից։

Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:

ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ կարևորել էՀայաստանի, Ռուսաստանի Դաշնությանև Ադրբեջանի միջև ս.թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության դրույթների իրագործման շրջանակում Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության արդյունավետությանը:

Կողմերը կարևորել են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված ՌԴ միջգերատեսչական հումանիտար կենտրոնի աշխատանքը՝ ուղղված փախստականների վերադարձին, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրմանը:

Կամք, իմաստություն, սեր
19 Հունվարի 2021, 19:21 HES_VIDEOԿամք, իմաստություն, սեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica