close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ Ադրբեջանը գուցե սթափվի ու կատարի իր պարտավորությունները․ Հրանտ Թոխատյանը՝ գերիներին վերադարձնելու մասին

Մշակույթ

30 Նոյեմբերի 2020, 14:44
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ Ադրբեջանը գուցե սթափվի ու կատարի իր պարտավորությունները․ Հրանտ Թոխատյանը՝ գերիներին վերադարձնելու մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր մշակույթի գործիչները գերիներին վերադարձնելու հարցով  աջակցություն ստանալու նամակ-խնդրանքով Շառլ Ազնավուրի անվան հրապարակից քայլերթ են իրականացրել դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն։

Քիչ առաջ՝ Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցչին նամակը հանձնելուց հետո, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը հույս հայտնեց, որ նամակի պատասխանը կստանան վաղը։ Իսկ մինչ այդ վաղը նմանատիպ նամակ կհանձնեն ՀՀ-ում ԱՄՆ-ի՝ Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանատուն։

Հետագա անելիքներին անդրադառնալով՝ Թոխատյանն ասաց, որ իրենց գործողությունները կհամապատասխանեցնեն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻԵԴ-ի հայաստանյան ներկայացուցչի գրասենյակների հետ: «Առանց նրանց խորհրդի որեւէ բան անելը կարող է  վնասել գործընթացին։ Այս նամակների հանձնման գործընթացն ավարտելուց հետո նրանք մեզ կասեն, թե ինչ կարող ենք անել, որպեսզի օգտակար լինենք»,- ասաց նա ու տեղեկացրեց նաեւ, որ նմանատիպ նամակներ հայ համայնքների կողմից հանձնվել են Իսպանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Լեհաստանի, Լիտվայի կառավարություններին, այնտեղ գտնվող բոլոր դեսպանատներին և կազմակերպություններին։

Yerkir.am-ի հարցին, թե ՀՀ կառավարությունից այս նախաձեռնությանը արձագանք կա՞, Թոխատյանը տվեց բացասական պատասխան՝ շեշտելով․ «Դրա համար Միացյալ Նահանգների դեսպանատանը նամակը հանձնելուց հետո նմանատիպ նամակ կհանձնենք նաև ՀՀ կառավարությանը»։

Yerkir.am-ի դիտարկմանը՝ Դուք հայտարարել եք՝ ոչ մի թիզ հող, քանի դեռ մեր ռազմագերիներին չեն վերադարձրել, Թոխատյանը պատասխանեց, որ դա ոչ թե հայտարարություն է եղել իր կողմից, այլ՝ առաջարկ, որ նաև կարելի է գնալ նման քայլի: «Եթե Ադրբեջանը չի գնում որևէ կոնտակտի, չի կատարում իր պարտավորությունը՝ 8-րդ կետին համապատասխան, ապա կարելի է նման պայման դնել, որին կարող է մասնակից լինեն Մինսկի խմբի համանախագահները, որպեսզի Ադրբեջանը մի քիչ սթափվի»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica