close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի՝ օր առաջ հեռանալը թույլ կտա խոչընդոտել ապազգային ծրագրերին․ Գարիկ Ավետիսյան

Արցախ

30 Նոյեմբերի 2020, 13:37
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի՝ օր առաջ հեռանալը թույլ կտա խոչընդոտել ապազգային ծրագրերին․ Գարիկ Ավետիսյան

Ինքնազգացողությունս բավարար է պայքարը շարունակելու համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը, ով արդեն 8-րդ օրը շարունակում է հացադուլը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ասաց, որ մինչև Փաշինյանի հրաժարականը պատրաստ են մնալ կառավարության շենքի առջև և շարունակել հացադուլը։

«Կարծում եմ, խնդիրներ կան, որ իր առջև դրված են, որն ինքը պետք է մինչև վերջ իրականացնի։ Արդյոք այդ խնդիրները արտաքին ո՞ր ուժերի կողմից են, չեմ կարող ասել։ Այնպես որ, օր առաջ նրա հեռանալը մեզ թույլ կտա, որ խոչընդոտենք այդ ծրագրերը»,-ասաց Գարիկ Ավետիսյանը։

Նա հատկանշական է համարում, որ Փաշինյանը, իմանալով հանդերձ, որ արցախյան բանբակցությունները բարդ փուլում են և կարող են տարածքային կորստի հանգեցնել, կամավոր մտավ դա անելու պարտավորության տակ։

«Ցավալին դա է, որ ինքը, իմանալով այդ ամենը, գնացել է, որ հայտնվի պատմության մեջ։ Այս ստորացուցիչ քայլերը նա արել է մի նպատակով, որ հայտնվի պատմության մեջ։ Ինքը ամեն գնով է ուզեցել դա անել․ ոչ մի նորմալ մարդ, հայրենասեր մարդ չէր համաձայնի դա անել»,-ասաց հացադուլի մասնակիցը։

Նա վստահ է, որ, եթե ուրիշ ղեկավար լիներ, հանրությանը սև ու սպիտակի չէր բաժանի, նախկին գեներալներ, ներկա գեներալներ՝ այդպիսի բաժանումները չէր անի, մեզ բարեկամ երկրների հետ կվարեր այլ քաղաքականություն և այնպիսի գործողությունների հերթականություն չէր լինի, որ գումարելով այդ ամենը, ստացվեր ներկա պատկերը։  Գարիկ Ավետիսյանը դիտավորության միտում է նկատում Փաշինյանի գործողություններում։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․

Աստղագուշակ. հունվարի 24
24 Հունվարի 2021, 09:51 Աստղագուշակ. հունվարի 24
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica