close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը կարագացնի միջուկային գործունեության նախագծի քննարկումը

Տարածաշրջան

30 Նոյեմբերի 2020, 14:44
 Իրանը կարագացնի միջուկային գործունեության նախագծի քննարկումը

Իրանցի պատգամավորները քվեարկել են, որպեսզի արագացվի երկրի միջուկային գործունեության վերակենդանացման մասին օրինագծի քննարկումը. հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ին՝ վկայակոչելով խորհրդարանական ICANA գործակալությունը:

Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին երկրի մայրաքաղաքի մերձակայքում միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունից հետո:

Ավելի վաղ խորհրդարանականները որոշել էին քննարկել «Պատժամիջոցները վերացնելու ռազմավարական միջոց» կոչվող օրինագիծը, կիրակի օրը որոշում է կայացվել նախագծին կրկնակի նշանակության կարգավիճակ տալ:

Արդեն հաղորդվել էր, որ օրինագիծը նախատեսում է ուրանի հարստացման մակարդակի բարձրացում մինչև 20% կամ ավելի (այդպիսի ուրանը կիրառվում է զենք ստեղծելիս): Այս պահին Իրանը ուրան է հարստացնում 4% -ից բարձր մակարդակով`միջուկային գործարքով նախատեսված 3.67% -ի փոխարեն:

Նախատեսվում է նաև կիրառել Նաթանզում ուրանի հարստացման IR-2M  ցենտրիֆուգները և Ֆորդոյի կայանում տեղադրել IR-6 ցենտրիֆուգներ, մինչդեռ միջուկային գործարքը ներառում է առաջին սերնդի IR-1 ցենտրիֆուգների կիրառում:

Ծրագիրը ենթադրում է նաև Արաքում ռեակտորի վերականգնում այն ձևով, ինչպիսին այն կար մինչև համաձայնությունը, և մեկ այլ ռեակտորի կառուցում:

Բացի այդ՝ ծրագրի մասերից մեկն իշխանություններին պարտավորեցնում է հրաժարվել ԱԷՄԳ-ի հետ երաշխիքային պայմանագրի լրացուցիչ արձանագրության կամավոր կատարումից:

Աստղագուշակ. հունվարի 24
24 Հունվարի 2021, 09:51 Աստղագուշակ. հունվարի 24
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica