close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ-ն ավարտել է խմբավորման երկարաժամկետ տեղակայման համար ճամբարի կազմակերպումը

Արցախ

29 Նոյեմբերի 2020, 12:06
 Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ-ն ավարտել է խմբավորման երկարաժամկետ տեղակայման համար ճամբարի կազմակերպումը

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ-ի երկարաժամկետ տեղակայման համար ճամբարի եւ մեծ տեխնիկայի տեխնիկական նախապատրաստման համար վայրի կազմակերպումն ավարտված է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը:

«Ներկայում Ռուսաստանի ԱԻՆ-ն ավարտել է երկարաժամկետ տեղակայման համար ճամբարի եւ մեծ տեխնիկայի տեխնիկական նախապատրաստման համար վայրի կազմակերպման աշխատանքները: Այժմ փրկարարների տեխնիկան գտնվում է ավտոպարկում, որտեղ տեղակայված են լիցքավորման, տեխնիկան լվալու, սպասարկելու եւ վերանորոգելու կետեր»,-ասել են մամուլի ծառայությունից:

ԱԻՆ-ում նշել են, որ ամեն օր վարորդներն անցնում են ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին հրահանգավորում, ինչպես նաեւ բուժզննում: «Վարորդների հանգստի ռեժիմը պահպանվում է եւ կազմում է առնվազն 8 ժամ»,-հավելել են նախարարությունում:

Փրկարարների ճամբարում տեղակայված է բուժկետ, որտեղ կան անհրաժեշտ դեղամիջողներն ու որակավորված մասնագետներն առաջին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ անձնական կազմին եւ անհրաժեշտության դեպքում քաղաքացիական բնակչությանը պոլիկլինիկական ծառայություններ մատուցելու համար: Փրկարարները տեղական վարչակազմի հետ նաեւ շարունակում են բաշխել եւ փոխանցել շինանյութը տուժած բնակչությանը: Օպերատիվ խումբն ամեն օր ուսումնասիրում է հումանիտար օգնության նյութերի կիրառման օբյեկտները, ինչպես նաեւ ստանում է տեղեկատվություն տեղական վարչակազմից տուժած բնակչությանը հավելյալ օգնություն ցուցաբերելու եւ Ղարաբաղում սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները վերականգնելու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica