close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սորոսականները իրենց շահերը սպասարկող մեկ այլ թեկնածո՞ւ են գտել

Քաղաքական

28 Նոյեմբերի 2020, 20:20
 Սորոսականները իրենց շահերը սպասարկող մեկ այլ թեկնածո՞ւ են գտել

Նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթից հետո, երբ ըստ էության, կորցրեցինք ազատագրած Արցախի 80 տոկոսը, երբ հասարակության ցավն ու զայրույթը միախառնվեց, երբ չդադարող բողոքի ակցիաներ են՝ հիմնականում պարտության սիմվոլի հեռանալու պահանջով, սորոսականները լուռ էին:Այս մասին գրում է Yerevan Today-ը։

Լռում էին, հնարավոր է, քանի որ, ծրագրի մի մասն «հաջողությամբ» ավարտվել էր, պարզ չէր, թե ինչպես են դիրքավորվելու, ներքին հրահանգ դեռ տրված չէր: Բայց արդեն մի քանի օր է, ինչ ակտիվորեն շրջանառում են կոնկրետ թեզեր:

Այսպես, պատերազմին օվկիանոսից այն կողմ հետևող Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով, սորոսական նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, ով պնդում էր, որ պատերազմի ավարտից հետո պետք է մեդալներ հանձնել մեր դիվանագետներին, հիմա բողոքում է նրանց աշխատանքից: Ըստ Խառատյանի՝ նրանք լավ չեն աշխատում և մեր գերիների մասով պասիվ են: Վերջում էլ ավելացնում.

«Եթե Նիկոլ Փաշինյանը պարտությունն ընդունելու հայտարարության փաստաթղթով ունակ չէ օր առաջ ապահովել մեր քաղաքացիների վերադարձը, ապա պետք է գոնե այս անգամ ընդունի իր սխալը և առնվազն մանդատ տա այլոց` լուծելու մեր ժողովրդի առջեւ ծառացած օրհասական այս հարցը»:

Ստացվում է, Խառատյանի համար նորմալ է, որ անտրամաբանական շատ զոհեր ունենք, որ Հայրենիք է հանձնվել հենց Փաշինյանի ձեռքով ու պատճառով, որ տարբեր բացթողումներ և սխալներ են եղել պատերազմի ամբողջ ընթացքում, որոնց մասին գեներալներն են փաստեր ներկայացնում, բայց Փաշինյանը պետք է հեռանա, որովհետև գերիների հարցը չի կարողանում լուծել: Հետաքրքիր է, եթե գերիների հարցը լուծվի, Փաշինյանի հեռանալու պատճառներ այլևս չի՞ տեսնելու սորոսական Խառատյանը:

Մեկ այլ անվանի սորոսական Լևոն Բարսեղյանի, որդի՝ SOS TV-ի հիմնադիր ներկայացող Հայկ Բարսեղյանը, լայվերով իր հուզմունքն է հայտնում կատարվածի վերաբերյալ և պահանջում Փաշինյանի հրաժարականը, ավելին՝ նրան երեք օր ժամանակ է տալիս, և թեթև թարմացնում Փաշինյանի հիշողությունը:

«Նիկոլ Փաշինյան, հիշո՞ւմ ես, որ հեղափոխության օրերին զանգել ասում էիր, Գյումրուց մի հազար մեքենա է պետք, հիշո՞ւմ ես, որ Սերժի նկարը պատից հանեցի, շպրտեցի, ասեցիր, Հայկը պոկել է, դուք էլ արեք, ես քեզ իմ ընկերների հետ օգնել եմ, որ դու գաս իշխանության»:

Հայկ Բարսեղյանը հուսախաբ է, նա փողոցներ է փակել, նկարներ է պոկել, դրա համար, հիմա տեսնում է, որ Նիկոլի վերջն եկել է, պահանջում է, որ հեռանա: Հայկ Բարսեղյանը պատերազմից առաջ չէր ասում, Նիկո՛լ, բանակ պահելը, ելակով չի, ԱրտԼանչով չի, հերի՛ք է փիարվեք, գործ արե՛ք, անվտանգությու՛ն ապահովեք։

Պատկերացնո՞ւմ եք այն զինվորների եվ կամավորների վիճակը, որոնք ոչ թե փողոց էին փակում կոնկրետ ծրագիր իրականացնելով, այլ սեփական կյանքը վտանգելով օրեր շարունակ թշնամու հարվածներն իրենց վրա էին վերցնում, մտածելով որ  Հայրենիքն են պաշտպանում, տունը, ընտանիքը, նրանցը ծրագիր իրականացնելը չէր, այլ սեփական արյան գնով պահած Հայրենիքը չկորցնելն էր: Իսկ նրանք, հիմա  ի՞նչ ասեն:

Մինչ օրս սորոսական գործիչներից և ոչ մեկի հանրային ելույթներում այս տղաների ցավի ու կորստի մասին որևէ խոսք չկա, հայրենիքի պաշտպանության համար անմահացած հերոսների մասին նրանք նույնպես ասելիք չունեն, իսկ այ իրենց գաղտնի, հետագա պլանները կարծես թե հիմա անորոշ են, նրանք Փաշինյանին կարծես թե կոնկրետ իրենց շահերը սպասարկող մեկ այլ թեկնածու են գտել: Այդ գրասենյակը պարտադիր պետք է արգելվի, իսկ անհայրենիք կերպարները պետք է գլուխները չկարողանան բարձրացնել, էլ չեմ ասում լայվեր մտնեն ու դիմեն՝ «ժողովուրդ ջանին»։

Մահացել է Ստեփան Թոփչյանը
20 Հունվարի 2021, 15:51 Մահացել է Ստեփան Թոփչյանը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica