close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը հոգեվարքի մեջ է․ Միքայել Պողոսյան

Հասարակություն

28 Նոյեմբերի 2020, 16:44
 Փաշինյանը հոգեվարքի մեջ է․ Միքայել Պողոսյան

Խորը հիասթափություն եմ ապրում ներկայիս իշխանություններից։ Այս մասին այսօր մտավորականների նախաձեռնած բողոքի ակցիայի ժամանակ ասաց դերասան, արվեստագետ Միքայել Պողոսյանը։

«Իշխանությունները չեն կարողանում որևէ քայլ իրականացնեն, շատ հիասթափված եմ, ժամանակին հավատացել եմ, սակայն այսօր ինձ տապալված եմ զգում։ Այսօր մեր գերագույն նպատակը միաբանվելն է՝ հանուն էն տղաների, որոնք այսօր գտնվում են ոնելանելի վիճակում։ Այսօր մեր ուժն ու միտքը պետք է դառնա մեր տղաներին հետ բերելը։ Չգիտեմ, դա ոնց պետք է անենք, բայց պարտավոր ենք անել։ Դա արդեն ամեն մեկի արժանապատվության հարցն է։ Ամեն հայ արթնանալիս պետք է հարց տա, ի՞նչ կարող է անել այդ տղաների համար, երկիրը վերականգնելու համար։ Մենք պետք է սովորենք նորից ապրել»-ասաց նա։

Միքայել Պողոսյանի խոսքով՝ պետք է կարողանանք մեր սխալներին օբյեկտիվ նայել ու փորձել ոտքի կանգնել։ Ինչ վերաբերում է պատերազմի ելքին, ըստ դերասանի, դա ակնհայտ դավաճանություն է եղել, դրա մասին են վկայում փաստերը, եզրահանգումները, անգամ ինտուիցիան։ «Չէր կարող հայ զինվորը պարտվել։ Սա նաև բոլորիս մեղքն է»-ասաց արվեստագետը։

Ինչ վերաբերում է գլխավոր մեղավորին՝ Փաշինյանին, Միքայել Պողոսյանը ասաց․ «Նա հոգեվարքի մեջ է, չգիտեմ իր վերջը ոնց կլինի, բայց հաստատ լավ չի լինի, ես դա ցավով եմ ասում»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica