ՀԱՊԿ ԱԳՆ խորհրդի նիստը տեղի կունենա առցանց՝ դեկտեմբերի 1-ին, որը կվարի Լավրովը
Աշխարհ

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտтել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:
«Հանդիպման օրակարգում ներառված են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության իրավիճակի ու զարգացման հեռանկարների, ՀԱՊԿ գործունեության տարբեր ասպեկտների վերաբերյալ հարցեր»,- ասել է նա:
Լավրովն իր գործընկերներին կհայտնի Ռուսաստանի Դաշնության նախագահության արդյունքների մասին, որից հետո նախագահությունը կանցնի Տաջիկստանին:
«Հատուկ ուշադրություն է դարձվելու ՀԱՊԿ-ի փոխգործակցությանը ՄԱԿ-ի հետ՝ շեշտը դնելով խաղաղապահության խնդիրների վրա»,- հավելել է Զախարովան: