close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ՄԻՊ-ը տվյալներ ունի մի քանի տասնյակ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց վերաբերյալ

Արցախ

27 Նոյեմբերի 2020, 15:25
 Արցախի ՄԻՊ-ը տվյալներ ունի մի քանի տասնյակ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց վերաբերյալ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը բաց աղբյուրների վերլուծությամբ պարզել է, որ Ադրբեջանում պահվում է մոտ 30 հայ ռազմագերի: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նաև հայտնել է, որ կան անհետ կորած քաղաքացիական անձինք, որոնց վերաբերյալ տվյալներ են հավաքագրում: Այս մասին նոյեմբերի 27-ին կայացած առցանց քննարկմանը տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: 

«Հստակ թվեր չեմ կարող ասել: Բաց աղբյուրներից և սոցիալական հարթակներում տարածված  տեսանյութերի և լուսանկարների միջոցով մոտ 30 ռազմագերու տվյալներն ենք կարողացել պարզել: Մեր ներկայացրած տվյալների հիման վրա հնարավոր է եղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կյանքեր փրկել: Բացի այդ՝ չպետք է մոռանալ, որ ունենք քաղաքացիական կորած անձինք,  որոնց վերաբերյալ նույնպես տվյալներ ենք  հավաքագրում: Նրանք  եղել են Արցախում՝  իրենց տներում ու բնակավայրերում, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո: Ներկայումս ունենք մոտ 30 անհայտ կորած քաղաքացիական անձ: Նրանց թվում կա 11 հաստատված մահվան դեպք, որից 7-ի մարմինները պատերազմից հետո վերադարձվել են կամ գտել են փրկարարները: Վերադարձված դիերի գրեթե բոլորի մարմիններին առկա են եղել խեղման և անդամահատման, ընդհուպ՝ գլխատման  դեպքեր, որոնց մի մասը կատարվել է դեռևս այդ անձանց   կենդանի վիճակում, մյուս մասը՝ մահից հետո»,- ասաց Բեգլարյանը:

Նա հայտնել է, որ բոլոր դեպքերը վերլուծում և ներկայացնում են ԿԽՄԿ-ին և ռուսական կողմին: Առայսօր հայկական կողմին փոխանցվել է ավելի քան 400 մարմին: Ընդ որում՝ մի մասին ԿԽՄԿ-ն ու  փրկարարներն են գտել՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ, իսկ մի մասը փոխանակվել է:  

«Գլխավորապես այն տարածքներում, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, հայերի ավելի շատ մարմիններ կան, քան մեր կողմում՝ ադրբեջանցիների: Ադրբեջանական կողմն  ակնհայտորեն  ժամանակ է ձգում դիերի փոխանակման հարցում: Ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ ԿԽՄՆ-ն և  փրկարարները եղել են ռազմական գործողությունների շրջանում գտնվող  շատ բնակավայրերում, սակայն մարմիններ չեն գտել: Դրանից էլ հետևություն, որ ադրբեջանական կողմը հավաքել է մարմինները, որից հետո միայն թույլ տվել, որ սկսվեն որոնողական աշխատանքները: Հավաքել են մեր մարմինները և անընդհատ ժամանակ են ձգում: Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում: Այդպիսով՝ նրանք նպատակ ունեն լրացուցիչ ազդել ներհայաստանյան իրավիճակի վրա և խորացնել հարազատների հոգեբանական տառապանքները, ինչի մասին են վկայում նաև տեսանյութերի տարածումը: Հարկ է նշել, որ  այս գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական մարմինների կողմից: Տարածվող տեսանյութերն ու լուսանկարները ադրբեջանական բանակից կարող էին դուրս գալ միայն իշխանությունների թույլտվությամբ ու վերահսկողության ներքո: Այդպիսով՝ ադրբեջանական կողմի նպատակը մեր հասարակությանը հոգեբանորեն ճնշելն է: Մենք շարունակում ենք հավաքագրել ու մշակել բոլոր  տվյալներն ու վերլուծություններ, կատարել դրանք ներկայացնելով ՊԲ-ին, ԿԽՄԿ-ին, Գերիների և անհայտ կորածների հանձնաժողովներին: Այս տեսանկյունից անելիքներ ունի նաև միջազգային հանրությունը, իսկ մեր կառավարությունը նույնպես պետք է անի առավելագույնը զոհվածների  մարմիններն ու գերիներին վերադարձնելու համար»,- ասաց  Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Հունվարի 20-ի աստղագուշակ
20 Հունվարի 2021, 10:38 Հունվարի 20-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում
20 Հունվարի 2021, 09:52 Եղանակը Հայաստանում
Կամք, իմաստություն, սեր
19 Հունվարի 2021, 19:21 HES_VIDEOԿամք, իմաստություն, սեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica