close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանում 150 հայ ռազմագերիների գտնվելու մասին լուրերը կեղծ են. Զառա Ամատունի

Արցախ

27 Նոյեմբերի 2020, 13:17
 Ադրբեջանում 150 հայ ռազմագերիների գտնվելու մասին լուրերը կեղծ են. Զառա Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշում է, որ տարածված լուրերը, թե Ադրբեջանում 150 հայ ռազմագերի կա, կեղծ են: Զառա Ամատունին այս մասին ասել է նոյեմբերի 27-ին կայացած առցանց քննարկման ընթացքում:

«Այն լրատվամիջոցներից, որոնք տարածել են այս տեղեկությունը, փորձել ենք ճշտել՝ որտեղից են վերցրել լուրը,  չկարողացանք: ԿԽՄԿ-ն երբեք չի հրապարակել և չի էլ հրապարակելու վիճակագրական տվյալներ փնտրվող անձանց վերաբերյալ: Յուրաքանչյուր դեպքի հետ կապված աշխատում ենք իշխանությունների հետ: Ընդհանրապես, մեր աշխատանքը բավականին զգայուն իրավիճակներում է տեղի ունենում՝ յուրաքանչյուր դեպքով պատասխանատու իշխանությունների հետ կոնֆիդենցիալ ձևաչափով: Միայն կողմերն են իրավասու հրապարակել գերեվարված անձանց  տվյալները: Մենք միայն կարող ենք այս մարդկանց ճակատագրերը ուշադրության կենտրոնում պահել:Մեր տեսակցությունների մասին տեղեկացվում են նաև  անազատության մեջ հայտնված անձանց  ընտանիքները: Հոկտեմբերի կեսերից ճշտել ենք մի շարք գերեվարված անձանց տվյալներ, որոնց  մասին  տեղյակ ենք պահել նաև նրանց ընտանիքներին: Դիմում եմ այդ ընտանիքներին, որպեսզի կապի մեջ լինեն մեզ հետ»,- ասել է Ամատունին:

Ինչ վերաբերում է գերեվարված անձանց վերադարձնելու հարցում ԿԽՄԿ դերակատարությանը, Զառա Ամատունին ընդգծել է, որ նման գործառույթ ԿԽՄԿ-ն չունի:

«Մենք միջազգային իրավունքի պարտավորությունների ներքո կողմերին տեղեկացնում ենք այն մասին, որ գերեվարվածներին պետք է  հեռու պահեն  հանրային ուշադրությունից:  Վերադարձնելու որոշում կարող են ընդունել միայն կողմերը,  իսկ ԿԽՄԿ-ն միայն կարող է օգնել»,- նշել է  Զառա Ամատունին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica