close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունաստանը ԵՄ-ին հորդորել է սահմանափակել Թուրքիայի գործողությունները Արևելյան Միջերկրական ծովում

Աշխարհ

27 Նոյեմբերի 2020, 15:04
 Հունաստանը ԵՄ-ին հորդորել է սահմանափակել Թուրքիայի գործողությունները Արևելյան Միջերկրական ծովում

Թուրքիայի գործողությունները Արևելյան Միջերկրական ծովում պետք է սահմանափակվեն Եվրամիության կողմից: Այս կոչով նոյեմբերի 26-ին հանդես է եկել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը:

Ըստ Դենդիասի՝  ԵՄ-ն պարտավոր է միջամտել վիճելի ջրերում Անկարայի՝ գազի և նավթի որոնումների հետ կապված իրավիճակին, հակառակ դեպքում՝ Թուրքիան կորոշի, որ նման գործողությունները կարող են իրականացվել անպատիժ:

«Թուրքիան այնպիսի տպավորություն կունենա, որ կարող է առանց որևէ սահմանափակման շարունակել իր ներկայիս պահվածքը»,- ասել է Հունաստանի արտգործնախարարը:

«Եթե Թուրքիայի իշխանությունները չեն ցանկանում կատարել միջազգային օրենսդրությամբ սահմանված պայմանները, ապա Եվրամիությունը պետք է վճռականորեն գործի և պատժամիջոցներ կիրառի հանրապետության դեմ»,- հավելել է նա:

Բացի դրանից՝ Դենդիասը խնդրել է ԵՄ երկրներին, այդ թվում՝ Գերմանիային, որն այս տարածքում ամենամեծ թուրքական մատակարարն է, դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային, քանի որ Աթենքը վախենում է, որ Անկարան կարող է զենք կիրառել՝ հունական կողմին ճնշելու համար:

Եղանակը Հայաստանում
20 Հունվարի 2021, 09:52 Եղանակը Հայաստանում
Կամք, իմաստություն, սեր
19 Հունվարի 2021, 19:21 HES_VIDEOԿամք, իմաստություն, սեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica