close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ղրղզստանում ռուսաց լեզուն կմնա որպես պաշտոնական

Աշխարհ

27 Նոյեմբերի 2020, 16:04
 Ղրղզստանում ռուսաց լեզուն կմնա որպես պաշտոնական

Ղրղզստանի Սահմանադրական ժողովը պահպանել է ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակը: Այս մասին ճեպազրույցում ասել է Սահմանադրական ժողովի «Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները» բաժնի ղեկավար Նուրլան Շերիպովը:

Ըստ նրա՝ ղրղզերեն լեզուն կմնա որպես պետական լեզու, իսկ ռուսերենը՝ հանրապետության պաշտոնական լեզու: Շերիպովը հավելել  է, որ առաջարկներ կային նաև անգլերեն լեզվին կարգավիճակ տալու վերաբերյալ: «Մենք համարում էինք, որ այս մասում Սահմանադրության ձևակերպումը նույնը կմնա»,- բացատրել է բաժնի ղեկավարը:

Նոյեմբերի 26-ին ՂրղզստանիՍսահմանադրական ժողովի անդամ Սադիրդին Տորալիևը առաջարկել էր Սահմանադրությունից հանել ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակի մասին դրույթը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica