close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԽՄԿ-ն աջակցում է ԼՂ հակամարտության կողմերին՝ համաձայնության գալ գերիների փոխանակման հարցում

Արցախ

27 Նոյեմբերի 2020, 13:06
 ԿԽՄԿ-ն աջակցում է ԼՂ հակամարտության կողմերին՝ համաձայնության գալ գերիների փոխանակման հարցում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես չեզոք կառույց աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին համաձայնության գալ գերիների փոխանակման հարցում, սակայն որոշումները կայացնում են հակամարտության կողմերը: Այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, պատասխանելով այն հարցին, թե, ի վերջո, երբ է իրականացվելու գերիների փոխանակումը և ինչ դեր ունի ԿԽՄԿ-ն այդ հարցում:

«Երբ է իրականացվելու և ինչպես, որոշելու են կողմերը: Մենք օգնում ենք կողմերին՝ համաձայնության գալ այդ հարցում, սակայն առաջարկները, որոշումները, ժամկետները որոշում են հակամարտության կողմերը: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այդ հարցում որևէ բան չի որոշում»,- ասաց Ամատունին:

Նրա խոսքով` որպես չեզոք միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության դերն է ստուգել յուրաքանչյուր կողմում անձանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատելու ընտանիքների հետ:

«Հոկտեմբերից սկսած, համապատասխան իշխանության կողմից հաստատում ստանալով, մեր կազմակերպությունը շարունակում է այցելել մի շարք անձանց. դրանց մեջ են և՛ քաղաքացիական անձինք, և՛ զինվորականներ: Կան մարդիկ, որոնք անազատության մեջ են և իրավունք ունեն կապ պահել իրենց հարազատների հետ, մենք աջակցում ենք, որպեսզի իրենք այդ կապը ունենան, առողջական վիճակին ենք հետևում, սակայն այդ անձինք ե՞րբ պետք է վերադարձվեն, նման որոշումներ կայացնում են հակամարտության կողմերը և իրենք են որոշում բոլոր տեսակի հարցերը՝ կապված այդ համաձայնության հետ: Մենք օգնում ենք այդ համաձայնությանը՝ միջնորդելով որպես կառույց, որպեսզի կարողանան այդ եզրերը գտնել»,- ասաց Ամատունին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica