close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նատալի Գուլե՝ միակ սենատորը, որը դեմ է քվեարկել Արցախի ճանաչման բանաձևին

Աշխարհ

27 Նոյեմբերի 2020, 12:05
 Նատալի Գուլե՝ միակ սենատորը, որը դեմ է քվեարկել Արցախի ճանաչման բանաձևին

Պղտոր կին՝ պղտոր կենսագրությամբ: Աջակցում է Իրանի հետ միջուկային բանակցությունների շարունակմանը, ինչպես նաև աջակցում է պաղեստինցի փախստականներին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը` միաժամանակ զարգացնելով հարաբերությունները Թուրքիայի և արաբական երկրների հետ, նաև քննադատում է Իրանում ընդդիմության դեմ բռնաճնշումները: Ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշումն ակնհայտորեն ուշադիր հայացքները շեղելու համար է: Ընդհանրապես, իսլամական լոբբիստ՝ մեծ փորձով. գրում է Синяя Борода թելեգրամյան էջը։

«Նա սենատորի պաշտոնը «ժառանգել է» մահացած ամուսնուց՝ Դանիել Գուլեից: Ողջույններ խորհրդարանական ժողովրդավարությանը: Համացանցում նրա ամուսնու լուսանկարները չկան: Խորթ դուստրերը, երկրորդ կինը դատի են տվել նրան, և մեղադրանքը բավականին լուրջ է եղել, բայց արտաշիրմումից հետո բոլոր մեղադրանքները հանվել են:

Դանիել Գուլեն խորհրդարանական դիվանագիտության ակտիվ մասնակից էր, Մերձավոր Արևելքի հետ կապված բազմաթիվ բարեկամական խմբերի նախագահ ու անդամ, նա շատ մտերիմ էր Յասեր Արաֆաթի հետ։

2007 թ. փետրվարի 25-ին նա մահացել է ուղեղի արյունազեղումից, որը տեղի է ունեցել փետրվարի 19-ին Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբի այցելության ժամանակ, աթոռը թողնելով իր երկրորդ կնոջը՝ Նատալի Գուլեին, իրենից երեսուն տարով փոքր իր նախկին փաստաբանին, որը մինչ նրա տեղակալ դառնալը, դարձել էր նրա խորհրդարանական կցորդը:

Ֆրանսիացի սենատոր Նատալի Գուլեն Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից արժանացել է նաև «Ոսկե ինքնաթիռ» մրցանակի՝ «Ադրբեջանի մասին ճշմարտությունը համաշխարհային հանրությանը հասցնելու» գործին և Ֆրանսիայում Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից իրականացված նախագծերին ակտիվ աջակցության համար:

Շնորհակալություն հայտնելով հիմնադրամին միջազգային մրցանակի համար՝ Նատալի Գուլեն հայտարարել էր. «Շատ շնորհակալություն. ես Ադրբեջանի բարեկամ եմ և լավ գիտեմ Ադրբեջանը: Մեր միջեւ բարեկամությունը երկար պատմություն ունի: Այս առիթով, իհարկե, շնորհակալություն եմ հայտնում առաջին տիկնոջը: Ես ուզում եմ ասել, որ ձեր աշխատանքը շատ կարևոր էր կարիքավոր շատ մարդկանց համար, ներառյալ՝ փախստականների ընտանիքների և ներքին տեղահանվածների: Մենք շատ բանի ենք հասել: Ուղղակի ուզում եմ ասել, որ ձեր երկրի ճակատագիրն ինձ համար շատ կարևոր եմ համարում և այն շատ եմ գնահատում»։

Մահացել է Ստեփան Թոփչյանը
20 Հունվարի 2021, 15:51 Մահացել է Ստեփան Թոփչյանը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica