close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Օնիկ Գասպարյան, տեսա՞ր Տիրան Խաչատրյանն ինչ աննախանձելի վիճակում հայտնվեց». Տիգրան Աբրահամյան

Քաղաքական

27 Նոյեմբերի 2020, 12:46
 «Օնիկ Գասպարյան, տեսա՞ր Տիրան Խաչատրյանն ինչ աննախանձելի վիճակում հայտնվեց». Տիգրան Աբրահամյան

Այն նույն Տիրանը, ով մշտապես զինված ուժերի լավագույն հրամանատարներից է եղել, զինված ուժերի մոզգային կենտրոններից մեկը, երեկ վիրավորանքների, ճնշումների տարափի տակ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Օնիկ Գասպարյան, տեսա՞ր Տիրան Խաչատրյանն ինչ աննախանձելի վիճակում հայտնվեց։

Հրապարակային զգուշացրել էի չէ՞, թե ինչ է սպասվելու քո ու քո զինակիցների հետ, եթե սպասարկեք Փաշինյանի ներքաղաքական հետաքրքրությունները։

Այն նույն Տիրանը, ով մշտապես զինված ուժերի լավագույն հրամանատարներից է եղել, զինված ուժերի մոզգային կենտրոններից մեկը, երեկ վիրավորանքների, ճնշումների տարափի տակ էր։

Երբեք չէի ուզենա նրան այդ վիճակում տեսնեի, մեծ դժվարությամբ եմ մինչեւ վերջ ասուլիսը նայել։

Որպես ինձ բանակի մասնիկ համարող մարդ, շատ ծանր եմ տանում այս ամենը, բայց այս ամենը կատարվում է քո մեղքով, քո գիտությամբ, որովհետեւ դու, մեր գեներալիտետը ոչ միայն շարունակում եք հանդուրժել մեզ հայրենազրկած ոչնչությանը, այլ մեկը մյուսի հետեւից զոհաբերում մեր զինվորականներին։

Պարոն գեներալ, վերաբերմունքս քո նկատմամբ լավ գիտես։ Նաեւ գիտես, որ միշտ անկեղծ եմ եղել։

Բայց հասկացի, Նիկոլը մեկը մյուսի հետեւից ոչնչացրել է մեր բոլոր ինստիտուտները, այս պահին ընթացքի մեջ է բանակի գործընթացը։

Կանխելու փոխարեն դուք եք ինքնաոչնչացման ռեժիմ միացրել՝ կատարելով դրա հրամաններն ու ցանկությունները։

Մեր հայրենիքի մի մեծ հատված արդեն կորցրել ենք, ինձանից լավ պատկերացնում եք, թե ինչ նոր անվտանգային սպառնալիքներ կան, թույլ մի տվեք, որ զինված ուժերը ոչնչացնի, ձեզ, մեր ընկերներին ստորացնի։

Սերունդների առաջ ի՞նչ պատասխան եք տալու»,- գրել է նա։

Կամք, իմաստություն, սեր
19 Հունվարի 2021, 19:21 HES_VIDEOԿամք, իմաստություն, սեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica