Քո աչքի առաջ մտնում են Վարդենիս, դու մարդ ես ուղարկում ասուլիսի, համոզում, որ չեն մտել. Դ. Վանյանը՝ Փաշինյանին
Քաղաքական

Քաղաքագետ Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Քեզ վեց ամիս պետք չէ: Քեզ վեց ժամ է պետք, ունեցած-չունեցածդ հավաքես, գնաս: Գնաս այն մարդկանց նման, որ տնից դուրս են գալիս, չեն վերադառնում: Դու, ամեն ինչ տապալած Արայիկին փոխում ես, տանում խորհրդական: Դու վախենում ես արսենթորսյաններ փոխես: Քո նոր նշանակած ԱԳ նախարարը մի հայտարարություն է անում՝ առաջին հայտարարությունը, բացարձակ ապուշություն: քո աչքի առաջ մտում են Վարդենիս, դու մարդ ես ուղարկում ասուլիսի, համոզում, որ չեն մտել: Նույնը նախիջևանի դեպքերի ժամանակ էր, հիշու՞մ ես: Ալիևն ասում էր՝ երկու կմ խորացել եմ Հայաստանի վրա, դու ու քո գեներալները համոզում էիք, որ այդպես չէ: Հայ գյուղացուն հայրենազրկում են ադրբեջանցի զինվորի առաջ, դու մի տղամարդ պաշտոնյա չունես, գնա, տերություն անի: Դու չգիտես, թե որտեղ են կանգնած քո զինվորները, քանի գերի կա, քանի անհայտ կորած: Քեզ համար մարդը ոչինչ է, նրանց ցավը՝ անտեղի լիրիկա: Դու բունկերից դուրս ես գալիս ու դիրքերից ետ կանչում «վնգստացող» փնտրողներին: Դու խոսում ես էքսպրոպրիացիայից: Դու, հավի նման, չգիտես, թե ինչ ես ստորագրել: Դու Ձախորդ Փանոսն ու Քաջ նազարն ես՝ միաժամանակ: Քեզ լուրջ չի համարում ոչ մի մարդ, անգամ քո լենանազարյանները: Դու խորտակվում ես, նրանց էլ տանում ես քեզ հետ: Դու այդպես էլ չհասկացար, որ Պուտինի հետ չհամաձայնվելով, դավաճանաբար զոհել ես մարդկանց կյանքերրը, տվել Երկիրը, խարխլել մեր ինքնությունը: Դու, Շուշիի հանձնելու օրը քո էջում գրառում ես անում, թե իբր պայքարում ես այդ ՛՛գորշ՛՛ քաղաքի համար, այնինչ, ռուսական ինքնաթիռները, քեզ հետ պայմանավորված՝ արդեն իջել էին, ռազմական բեռնատարները սահմանին կանգնած: Դեռ շատ բան է պարզվելու: Օրինակ այն, որ դու այս ամենը նախօրոք գիտեիր: Քո բախտը բերել է: Քեզ չեն դատելու: Մարդուն են դատում: Դու արժանի չես պետական դատարանի: