Ստեփանակերտում էլեկտրագազամատակարարումը գործնականում ամբողջությամբ վերականգնվել է
Արցախ

Ստեփանակերտում էլեկտրական ու գազամատակարարումը 95 տոկոսով վերականգնվել է ռուս խաղաղապահների աջակցությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այսօրվա դրությամբ քաղաքի էլեկտրա- եւ գազամատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով։ Վերականգնվել է քաղաքային էլեկտրաենթակայանի աշխատանքը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները պայթյունավտանգ իրերի առկայության ստուգում են կատարել վերանորոգման-վերականգնողական աշխատանքների անցկացման վայրերում, այդ թվում՝ երկու դպրոցների շենքերում, որոնցում մոտ ժամանակում ուսումնական գործընթացը կվերսկսվի»:
Ստեփանակերտում ավելի վաղ վերականգնվել էր հանրային տրանսպորտի աշխատանքը եւ կարգավորվել ճանապարհային երթևեկությունը։
Բացի այդ՝ գերատեսչությունից նաև տեղեկացնում են. «Ռուս խաղաղապահ ուժերի զորախմբի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են օգնություն ցույց տալ տեղական վարչակազմերին ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման ու Ստեփանակերտում սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնման գործում»։